top of page

Ամերիկայի հայկական համագումարը հավաքվում է Հայկական ժառանգության այգում՝ մեկնարկելու Ծառայության մեծարման միջոցառումը

Writer: Armenian Assembly of America
Armenian Assembly of America
Jun 27
3 min read
Jim Kalustian and Nicole Babikian Hajjar sharing remarks at Armenian Heritage Park, Boston, Massachusetts

Ջիմ Կալուստյանը և Նիկոլ Բաբիկյան Հաջարը ելույթներ են ունենում Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության այգում


Բոստոն – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) իր Ծառայության մեծարման շաբաթավերջի բացումն արեց ուրբաթ օրը՝ հունիսի 5-ին, Բոստոնում, Rose Kennedy Greenway-ում գտնվող Հայկական ժառանգության այգում կազմակերպված ծրագրով։ Այգին մի հուշարձան է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հիշատակին, ամերիկահայերի ներդրումներին Բոստոնի և ազգի պատմության մեջ, ինչպես նաև Մասաչուսեթսում իրենց տունը գտած բոլոր ներգաղթյալ համայնքների բազմազանությանն ու տոկունությանը։ Հայկական ժառանգության այգին առանձնանում է նրանով, որ Միացյալ Նահանգներում միակ դաշնային մակարդակով ճանաչված հողատարածքն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

 

Ծրագիրը ղեկավարում էր Հայկական ժառանգության հիմնադրամը, որտեղ Ամերիկայի հայկական համագումարը ծառայում է որպես հիմնադիր խորհրդի անդամ։ Համագումարը հատուկ շնորհակալություն է հայտնում Բարբարա Թելալյանին, Ջիմ Կալուստյանին, Նիկոլ Բաբիկյան Հաջարին և Քերոլ Իշխանյանին՝ այգու և դրա առաքելության մեջ իրենց ունեցած ներդրումների համար։


Jim Kalustian, a longtime Trustee Member and Chair of the Armenian Heritage Foundation, opened the program by reflecting on the park’s significance as a monument to immigrant history and a symbol of what the Armenian American community in New England has achieved through unity.

Ծրագիրը բացեց Հայկական ժառանգության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ և նախագահ Ջիմ Կալուստյանը՝ անդրադառնալով այգու նշանակությանը՝ որպես ներգաղթյալների պատմությանը նվիրված հուշարձան և խորհրդանիշ այն նվաճումների, որոնց Նոր Անգլիայի ամերիկահայ համայնք հասել է միասնության շնորհիվ։ Նա ընդգծեց, որ համայնքի ամենամեծ նվաճումը ոչ թե այգին է, այլ այն, թե ինչ է այգին իրենից ներկայացնում է՝ միասնական համայնքի ուժ, որը խոսում է մեկ կոլեկտիվ ձայնով։

 

«Մեր ամենամեծ նվաճումը միայն այս հրաշալի այգին և դրա խորհրդանիշը չէ, այլ այն փաստը, որ մենք այս ամենին հասանք մեկ միասնական ձայնի և ընդհանուր նպատակի շնորհիվ։ Առանց դրա մեր ջանքերը ապարդյուն կլինեին», - ասաց Կալուստյանը։


Armenian Heritage Park volunteers shared information about the park's year-round programming, all inspired by the park's design and geometric features, which tell the story of the immigrant experience.

Հայկական ժառանգության այգու կամավորները տեղեկություններ հաղորդեցին ողջ տարվա ընթացքում այգում կազմակերպվող ծրագրերի մասին՝ բոլորը ոգեշնչված են այգու դիզայնից և երկրաչափական առանձնահատկություններից, որոնք պատմում են ներգաղթյալների փորձառության մասին։

 

Քաղաքացիական, արվեստի, կրթական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությամբ առաջարկվող ծրագրերը ներառում են ամենամյա Հիշատակի օր ապրիլի 24-ին կամ դրան մոտ օրերին, նոր քաղաքացիների համար ողջույնի ընդունելություն՝ Faneuil Hall-ում նրանց քաղաքացիության ընդունման արարողությունից հետո, ամենամսյա միջմշակութային տոնակատարություններ, որոնք ներկայացնում են Մեծ Բոստոնի բազմազան համայնքները, և այլ ծրագրեր:


Nicole Babikian Hajjar, Assembly Member and Celebration of Service Committee member (and along with her husband Jean-Jacques Hajjar, Assembly Intern Parents), offered a deeply personal account of her experience as a Lebanese Armenian American,

Համագումարի անդամ և Ծառայության մեծարման հանձնաժողովի անդամ Նիկոլ Բաբիկյան Հաջարը (իր ամուսնու՝ Ժան-Ժակ Հաջարի հետ, միասին՝ Համագումարի փորձնակի ծնողներ), ներկայացրեց իր՝ որպես լիբանանահայ ամերիկացու, խորապես անձնական մի պատմություն՝ խորհրելով պատերազմից տուժած Բեյրութում ստացած իր դաստիարակության և 1995թ․-ին իրեն Բոստոն բերած ներգաղթային ճանապարհորդության մասին։ Նա խոսեց իր կոչումը համայնքային ծառայության մեջ գտնելու և աշխատասիրության, կարեկցանքի ու տոկունության արժեքների մասին, որոնք իր մեջ սերմանել էր հայրը՝ Լիբանանի ականավոր քաղաքացիական և քաղաքական գործիչներից մեկը։

 

«Ես իսկապես ներգաղթը ապրեցի որպես ևս մեկ պատերազմ, քանի որ այն նունպես բերեց իր բաժին կորուստները, տրավմաները, խաթարումները։ Բայց ես սովորեցի, որ եթե դուք ընդունեք մարտահրավերը և ողջունեք ձեր ճանապարհին ի հայտ եկող հնարավորությունները, ապա դուք կհաղթեք այս պատերազմում, և դուք ավելի հարուստ կդառնաք դրա շնորհիվ», - ասաց Հաջարը։


The Armenian Assembly of America's Heritage Park program concluded with guests taking part in the park's Labyrinth walk. 
Susan Atamian, Oscar Tatosian, Sylvie Zakarian

Ծրագիրն ավարտվեց հյուրերի մասնակցությամբ այգու «Լաբիրինթոս» զբոսանքին՝ մի շրջանաձև, ոլորապտույտ արահետով, որը սալարկված է խոտով և զարդարված քարերով, և որը նշանավորում է կյանքի ճանապարհը, իսկ դրա շուրջը փորագրված են «Արվեստ», «Ծառայություն», «Գիտություն» և «Առևտուր» բառերը՝ ի պատիվ ներգաղթյալ համայնքների՝ ամերիկյան կյանքին և մշակույթին ունեցած ներդրումներին։ 


Gathering at Armenian Heritage Park with the Armenian Assembly of America. David Onanian, Pamela Bagdasarian, Richard Weil, Susan Yacoubian Klein, Ara Bagdasarian

Հայկական ժառանգության այգում կայացած հավաքույքը նախանշեց մտորումների և տոնակատարության շաբաթավերջի տրամադրությունը, մինչ հյուրերը սպասում էին վեց անհատների մեծարմանը, որոնց համատեղ ծառայությունը սահմանել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունը մի ամբողջ սերնդի ընթացքում։


Armenian Assembly Gathering at Heritage Park: Van Krikorian and Anthony Barsamian, Oscar Tatosian, Rouben and Alice Adalian, Herman Purutyan


Ձեր նվիրատվությունը՝ ի պատիվ մեր մեծարվողների և դրա ազդեցությունը, շատ ավելին է, քան մեկ երեկոն։

 

Մեր աջակիցների առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ ընդգծել մեր մեծարվողների աշխատանքը, բարձրացնել մեր առաքելության մասին իրազեկվածությունը և շարունակել այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք խթանում են Համագումարի աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:




###



NR # 2026-20

 
 
bottom of page