top of page

Ամերիկայի հայկական համագումարը մեծարեց իր երկարամյա ղեկավարներին և աշխատակիցներին Բոստոնում նրանց ծառայության մեծարման միջոցառնամ ժամանակ

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • Jun 12
  • 5 min read
l-r: Governor Maura Healey of the Commonwealth of Massachusetts, Anna Afeyan, Dr. Noubar Afeyan, Armenian Assembly Honorees and Co-Chairs, Senator Edward Markey (D-MA)

Ձախից աջ․ Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլի, Աննա Աֆեյան, դոկտոր Նուբար Աֆեյան, Ամերիկայի հայկական համագումարի պատվավոր անդամներ և համանախագահներ, սենատոր Էդվարդ Մարքի (դեմոկրատ, Մասաչուսեթս):


Բոստոն, Մասաչուսեթսի - 2026թ․-ի հունիսի 5-ին և 6-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր ծառայության պատվին կազմակերպված շաբաթավերջն անցկացրեց Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ մեծարելով դոկտոր Ռուբեն Ադալյանին, Բրայան Արդունիին, Էնթոնի Բարսամյանին, Մերի Գարաբադյանին, Վան Գրիգորյանին և Քերոլին Մուգարին՝ «Ակնառու ծառայության» մրցանակով՝ ի նշան յուրաքանչյուրի ավելի քան 25 տարվա ծառայության Համագումարին։ Շաբաթավերջը միավորեց ամերիկահայ առաջնորդներին, աջակիցներին և ընկերներին՝ մեծարելու բացառիկ ծառայությունը և նշելու համայնքի հանդեպ մեր համատեղ նվիրվածությունը։

 

Ծառայության տոնակատարության ծրագրի ամբողջական գրքույկը հասանելի է այստեղ։

 

Միջոցառումը մեկնարկեց ուրբաթ, հունիսի 5-ին, Rose Kennedy Greenway-ի վրա գտնվող Հայկական ժառանգության այգում կազմակերպված ծրագրով։ Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության հիշատակին, ամերիկահայերի Բոստոնին և ազգին ունեցած ներդրմանը, ինչպես նաև բոլոր ներգաղթյալ համայնքների բազմազանությանն ու դիմադրողականությանը, որոնց ընդունեց Մասաչուսեթսը։


Jim Kalustian and Nicole Babikian Hajjar address community members and guests at Armenian Heritage Park in Boston Massachusetts

Ջիմ Կալուստյանը և Նիկոլ Բաբիկյան-Հաջարը դիմում են համայնքի անդամներին և հյուրերին Հայկական ժառանգության այգում 


Ծրագիրը կազմակերպվել էր Հայկական ժառանգության հիմնադրամի կողմից, որի համար Համագումարը հանդես է գալիս որպես հիմնադրամի խորհրդի անդամ, ելույթներով հանդես եկան Հիմնադրամի նախագահ Ջիմ Գալուստյանը և Ծառայությունների մեծարման հանձնաժողովի անդամ և Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակնների ծրագրի շրջանավարտի ծնող Նիկոլ Բաբիկյան Հաջարը:

 

Երեկոն շարունակվեց Համագումարի անդամների, աջակիցների և հյուրերի համար կազմակերպված հովանավորների ընդունելությամբ, որտեղ հատուկ ելույթ ունեցավ սենատոր Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս) և նրան միացավ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, պատվավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն։ Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանն ու Օսկար Թաթոսյանը նույնպես ելույթ ունեցան։


l-r: Senator Edward Markey (D-MA), Carolyn G. Mugar, Talin Yacoubian, Dr. Henry Ben Morgenthau IV, The Hon. Astrid Panosyan-Bouvet, Talin Yacoubian, Oscar Tatosian

ձախից աջ. սենատոր Էդվարդ Մարքի (դեմոկրատ, Մասաչուսեթս), Քերոլին Մուգար, Թալին Յակուբյան, դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV, Պատվ. Աստրիդ Փանոսյան-Բուվե, Թալին Յակուբյան, Օսկար Թաթոսյան 


Շաբաթ երեկոյան Համագումարի անդամները, աջակիցները և հյուրերը հավաքվեցին «Նկարիչները հանուն մարդկության» ԷպիԿենտրոնում՝ Ծառայության մեծարման տոնակատարության համար։ Ծրագիրը համատեղ վարում էին դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV-ը, և NASDAQ-ի շուկայի կայքի թղթակից Քրիստինա Այանյանը։

 

Նահանգապետ Մորա Հիլին, Մասաչուսեթսի պատմության մեջ առաջին ընտրված կին նահանգապետը, և միակ գործող նահանգապետը, որը կոչ էր արել այն ժամանակվա նախագահ Բայդենին դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, երեկոն բացեց Մասաչուսեթսի հայ համայնքի հետ իր սերտ հարաբերությունների մասին խորհրդածություններով։ Հյուրերին դիմեց Համագումարի խորհրդի համանախագահ Թալին Յակուբյանը, որին հաջորդեց համաշխարհային երաժշտության կատարումը՝ «Գաղտնի եռյակի»՝ Արա Դինքջյանի, Իսմայիլ Լումանովսկու և Թամեր Փինարբաշիի կողմից։


Dr. Henry Ben Morgenthau IV and Kristina Ayanian emcee the Armenian Assembly Celebration of Service

Դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV-ը և Քրիստինա Այանյանը վարում են Ամերիկայի հայկական համագումարի ծառայության մեծարման երեկոն 


Համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը «Ակնառու ծառայության» մրցանակ հանձնեցին խորհրդի պատվավոր անդամներ՝ նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին, պատվավոր համանախագահ Վան Գրիգորյանին և պատվավոր նախագահ Քերոլին Մուգարին։ Իրենց մրցանակակիր-գործընկերների կողմից հերթով պարգևատրվեցին Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը, գործադիր տնօրեն Բրայան Արդունին և արխիվագետ Մերի Գարաբադյանը։ Մրցանակաբաշխության արարողությունն ավարտվեց Համագումարի ցմահ հոգաբարձուներ Աննա Աֆեյանի և դոկտոր Նուբար Աֆեյանի ելույթներով՝ ի պատիվ պարգևատրվածների և նրանց արժեքավոր ներդրումների:


Honorees (l-r): Anthony J. Barsamian, Van Z. Krikorian, Carolyn G. Mugar, Dr. Rouben Adalian, Bryan Ardouny, Mary Garabadian

Պարգևատրվածներ (ձախից աջ)․ Էնթոնի Բարսամյան, Վան Գրիգորյան, Քերոլին Մուգար, դոկտոր Ռուբեն Ադալյան, Բրայան Արդունի, Մերի Գարաբադյան 


Տեսաուղերձներով հանդես եկան սենատոր Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) և դեսպան Էդվարդ Ջերեջյանը, որը նախագահներ Ջորջ Բուշ Ավագի և Բիլ Քլինթոնի օրոք աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Սիրիայում և Իսրայելում, ինչպես նաև որպես Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական։

 

Ընթրիքից հետո ելույթ ունեցավ Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 2018թ․-ի շրջանավարտ և Մեյն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Թամար Օ'Բրայեն-Բարսամյանը։ Ծրագիրը նաև ներառում էր Համագումարի Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակային նախաձեռնությանը մեծարում, որը 2024թ․-ին 20 ուսանողներից բաղկացած փորձնական խմբից աճել է մինչև 130 կրթաթոշակառու 2026թ․-ին։ Հավաքվածներին խոսքով դիմեց Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ և Քարոզչական գագաթնաժողովի եռակի կրթաթոշակառու Սուսաննա Խառատյանը, որն այժմ մագիստրոսի կրկնակի աստիճան է ստանում Հարվարդի աստվածաբանական ֆակուլտետում և Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցում: Ասամբլեայի համանախագահ Օսկար Թաթոսյանի եզրափակիչ խոսքով ավարտվեց տոնական երեկոն։


l-r: Tamar O'Brien Barsamian, The Secret Trio, Susanna Kharatyan, Amb. Edward Djerejian, Sen. Chris Van Hollen (D-MA)

ձախից աջ. Թամար Օ'Բրայեն-Բարսամյան, Գաղտնի եռյակ, Սուսաննա Խառատյան, դեսպան. Էդվարդ Ջերեջյան, սենատոր Քրիս Վան Հոլեն (դեմոկրատ, Մասաչուսեթս)


Երեկոյան տոնակատարությունը շարունակվեց ավանդական հայկական երաժշտությամբ և պարերով՝ «Մալ Բարսամյան» նվագախմբի՝ Մալ Բարսամյանի, Բրյուս Գիգարջյանի և Ջեյսոն Նարոյանի մասնակցությամբ, որին միացավ նաև Արա Դինքջյանը։ Երիտասարդ մասնագետ մասնակիցները միացան Հայ Հաուս Բոստոնի մեկնարկային երեկույթին, որը կազմակերպվել էր Armenia Tree Project-ի հետ համատեղ՝ մինչև ուշ գիշեր ավելի շատ երաժշտություն և պարեր վայելելու։


The Mal Barsamian Ensemble and Young Professional attendees

Մալ Բարսամյան նվագախումբ և երիտասարդ մասնագետ մասնակիցներ 


Համագումարը շնորհակալություն է հայտնում Ծառայության մեծարման կոմիտեի անդամներին, հովանավորներին և աջակիցներին․


Հանձնաժողովի համանախագահներ.

Հերման Պուրուտյան

Լորա Բիլազարյան-Պուրուտյան


Հանձնաժողով.

Սյուզան Աթամյան

Նիկոլ Բաբիկյան-Հաջար

Արա Բաղդասարյան

Լեսլի Բաղդասարյան

Նենսի Բարսամյան

Դոկտոր Սեթ Բիլազարյանը

Մելանի Բիլազարյան

Դոկտոր Շարոն Չեքիջյան

Երվանդ Չեքիջյան

Ալին Քրիստիանյան

Դոկտոր Մերի Դավիդյան

Նինա Ֆեստեքջյան

Սեմ Կապրեիլյան

Լյուսին Կապրեիլյան

Սաբին Քելջիկ

Էնի Քիլաջյան

Ժիրայր Քիլաջյան

Մարգարետ Քիլաջյան

Շերիֆ Փիթեր Քութուջյան

Մարգարիտ Մգրուբլյան

Ջուլիա Միրաք Քյու

Լու Էն Օհանյան

Մ.Բրյուս Օհանյան

Գեյլ Թալանյան Օ’Ռեյլի

Հայկ Սարգսյան

դոկտոր Գևորգ Յաղջյան

Սիլվի Զաքարյան


Պլատինե հովանավորներ․

Անանուն

Ասբեդ և Մարգարետ Զաքարյան հիմնադրամ


Ոսկե հովանավորներ․

Անանուն (4)

Նուբար և Աննա Աֆեյաններ

Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյաններ

Գրեյվսթար հիմնադրամ

Դեյվիդ և Մարգարետ Մգրուբլյաններ+

Ջոն Միրաք հիմնադրամ՝ Ջուլիա Միրաք Քյու* և Ջենիֆեր Միրաք Լիչ*

Չարլզ Մոսեսյան ընտանեկան հիմնադրա՝ Էլեյն Մոսեսյան

Մուգար ընտանեկան հիմնադրամ

Լեոն և Մարիոն Սեմոնյան

Մ. Բրյուս և Լու Էն Օհանյան

Դեյվիդ և Միրնա Օնանյան


Արծաթե հովանավորներ

Էնթոնի և Նենսի Բարսամյաններ+

Երվանդ Չեքիջյան

Գառնկգ և Քերեն Դուրգարյաններ

Գլոբալ Գոլդ Քորփորեյշն

Հերման Պուրության+ և Լորա Բիլազարյան-Պուրության+

Օսկար Թաթոսյան



Համագումարի աջակիցներ.

Հերմինե Ադամյան+

Լյուսիլ Աջեմյան և ընտանիք

Ամերիկայի Հայկական թանգարան

Բերժ և Արփինե Այվազյաններ

Արա և Լեսլի Բաղդասարյանների ընտանիք

Ռիչարդ և Պամելա Բաղդասարյաններ

Էնի Բալիկյան

Դոկտոր Սեթ և Մելանի Բիլազարյաններ

Ժիրայր Քրիստիանյան և Ալին Սեմերջյան Քրիստիանյան*

Էդվարդ և Նենսի Էսկանդարյաններ

Դոկտոր Նիշան և Մերի Գուդսուզյան

Արարատ և Սոնյա Հասեթ

Հաջար ընտանիք*

Համպար ընտանեկան հիմնադրամ

Ստեփան Հարությունյան* և Արդա Նազարյան-Հարությունյան*

Սուրեն Իսրայելյան

Ջեյմս Գալուստյան

Լիզա Գալուստյան

Սեմ և Լյուսին Կապրեիլյաններ

Ջեյմս Կաուֆման

Դոկտոր Պերճ եւ Մարգարեթ Քիլաջյան

Ագնես Քիլաբյան

Սյուզան Յակուբյան Քլայն

Միշել Քոլիգյան և Բոբ Խեդերյան

Վարդանանց ասպետներ, Ռոբերտ Ավագյան, Ավակ Սպարապետ

Քեն Քութզեր և Դոնա Փարթամյան-Կուտցեր

Արմեն Մեգերդիչյան+ և Սիլվի Զաքարյան Մեգերդիչյան+ 

Չարլզ Մոսեսյան ընտանեկան հիմնադրամ– Շարլին Օնանյան

Էլեն Մուգար

Գեյլ Թալանյան Օ'Ռեյլի և Ռիչարդ Օ'Ռեյլի

Պարոն Հայկ Սարգսյան և դոկտոր Մերի Դավիդյան*

Տիգրան Սաֆարյան

Ջոյս և Ջո Սթայն

Անի Սիմոնյան Թոթահ

Թալին Յակուբյան և Վարուժ Պապիկյան

Բրայան Զարացյան – Omaha Beach Capital



Շնորհակալություն մեր անդամներին և ընկերներին, ովքեր աջակցում են մեր առաքելությանը և աշխատանքին.

Դիք և Դեբորա Ատկյաններ

Անանուն (3)

Բոստոնի «Անուշելա» ռեստորան

Արման Բեդոնյան

Թինա Բիլազարյան՝ Սեթ Բիլազարյանի հիշատակին

Հայկ Տեր-Մանուելյան

Մեթյու և Անահիտ Տեր-Մանուելյան

Ռոմեն Տեր-Մանուելյան

Գլորիա Դյուքմեջյան

Դոկտոր Հերաչ և Սոնյա Դումանյան

Մայքլ և Մարի Հարատունյան

Մարգարիտ Հուկասյան

Սուրբ Խաչ Հայ Կաթոլիկ Եկեղեցի

Վահան և Նունե Ջանջիկյաններ

Փիթեր և Քերոլ Կարաբաշյաններ

Հ.Ջ.Գարագաչյան

Մուրատ Գասպարյան

Ժիրայր և Էնի Քիլաջյաններ

Էդվարդ և Սաբինա Քելջիկ

Արմեն Կուրկունյան

Շերիֆ Փիթեր Քութուջյան և Էլիզաբեթ Սերդա

Սթիվեն Մեկենյան* և Լիլի Դավիդյան Մեկենյան*

Ռիչարդ Միքայելյան

Սանդրա Շահինյան

Մարկ Թարջան

Ռիչարդ Ուեյլ կրտսեր

* Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտներ

+ Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտների ծնողներ 



Ձեր նվիրատվությունը՝ ի մեծարումն մեր պատվավոր անդամների, և դրա ազդեցությունը՝ շատ ավելին են, քան մեկ երեկոն։


Մեր աջակիցների առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ ընդգծել մեր պատվավոր անդամների աշխատանքը, բարձրացնել մեր առաքելության մասին իրազեկվածությունը և շարունակել այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք խթանում են Համագումարի աշխատանքն ամբողջ տարվա ընթացքում։



Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR # 2026-16

 
 
bottom of page