Ամերիկայի հայկական համագումարի 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 2-ը Վաշինգտոն մայրաքաղաքում


Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հրավիրում է Ձեզ մեր ամենամյա 2025թ.-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովին, որը տեղի կունենա երկուշաբթի, մարտի 31-ից մինչև չորեքշաբթի, ապրիլի 2-ը Վաշինգտոն մայրաքաղաքում: Սա ձեր հնարավորությունն է կապ հաստատել ամբողջ երկրի քարոզիչների հետ և անմիջական ազդեցություն ունենալ Կապիտոլիումի բարձունքում հայանպաստ քաղաքականության վրա:
Միջոցառումների ժամանակացույց (հավելյալ մանրամասներ՝ շուտով)․
Երկուշաբթի, մարտի 31․ Ընդունելություն երիտասարդ մասնագետների կապերի հաստատման նպատակով
Երեքշաբթի, ապրիլի 1․ Քարոզչության դասընթաց և ողջույնի ընդունելություն
Չորեքշաբթի, ապրիլի 2․ Հանդիպումներ Կապիտոլիումի բարձունքում
Գագաթնաժողովից հետո, Կապիտոլիումի բարձունքում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օգեկոչման արարողությունը։
Գրանցվե՛ք Քարոզչական գագաթնաժողովի և Կապիտոլիումի բարձունքի օրվա համար
Հովանավորության հնարավորություններ և տոմսեր
💎 25,000 ԱՄՆ դոլար` Գլխավոր հովանավոր
10 VIP ընդունելության տոմս
10 Ընդհանուր ընդունելության տոմս
Գագաթնաժողովի ընթացքում որպես Գլխավոր հովանավորի հռչակում
Ձեր լոգոյի տեղադրումը միջոցառման նյութերի և թվային գովազդների վրա ամենանպաստավոր տեղերում
🏆 10,000 ԱՄՆ դոլար՝ Նախագահական հովանավոր
4 VIP ընդունելության տոմս
10 Ընդհանուր ընդունելության տոմս
Որպես առաջատար հովանավորի հռչակում
🏛 5,000 ԱՄՆ դոլար՝ Կոնգրեսական հովանավոր
2 VIP ընդունելության տոմս
6 Ընդհանուր ընդունելության տոմս
📣 1,000 ԱՄՆ դոլար՝ Քարոզչական հովանավոր
2 VIP ընդունելության տոմս
2 Ընդհանուր ընդունելության տոմս
🎟 Ընդհանուր ընդունելության տոմս՝ 75 ԱՄՆ դոլար մեկ անձի համար
Միջոցառման անցկացման վայրը
📍 Համալսարանական ակումբ
1135 16th St NW, Washington, DC 20036
Ամրագրեք սենյակ՝ օգտագործելով «Armenian Assembly» կոդը:.
📩 Հարցե՞ր ունեք: Կապ հաստատեք Մարիամ Խալոյանի հետ՝ mariam@aaains.org էլ․ հասցեով կամ Մերի Ջո Բազարյան Մյուրեյի հետ՝ mjbazarianmurray@aaainc.org էլ․ հասցեով Գագաթնաժողովի հովանավորության համար:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-07