Համագումարը ողջունում է երկկուսակցական հանձնաժողովի քվեարկությունը, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին
- Armenian Assembly of America

- Jul 23
- 2 min read
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44-7 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Շերմանի փոփոխությունը

Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս ծրագրի 2026թ․-ի փորձնակները շնորհակալություն են հայտնում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանին (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին ազատ արձակելու կոչերի գործում իր առաջնորդության համար
Վաշինգտոն — Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից ներկայացված փոփոխության վճռական, երկկուսակցական ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։
Ներկայացուցիչների պալատի արտաքին ծառայության ակտի H.R. 9087 բանաձևի փոփոխությունը հաստատվեց հուլիսի 22-ին՝ 44-7 ձայների հարաբերակցությամբ, ինչը հստակորեն հաստատում է հանձնաժողովի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից հայ պատանդների շարունակական կալանքի դեմ։
Շերմանի թիվ 143 փոփոխությունը՝ H.R. 9087 օրինագծին, որը փոփոխվել է միաձայն համաձայնությամբ.
Կողմ - 44 | Դեմ- 7 | Բացակ - 0 | |||
|---|---|---|---|---|---|
Հանձնաժողովի հանագահ Մասթ | Սալազար | Մոյլան | ՌՄ Միքս | Ջ․ Ջեքսոբ | Շնայդեր |
ՄքՔոլ | Հայզենգա | Լունա | Շերման | Կամլագեր-Դավ | Դին |
Սմիթ | Ռեդըուջեն | Բիգս | Կիթինգ | Կոստա | Վասերման Շլուց |
Ուիլսոն | Դեյվիդսոն | Բոմգարթներ | Բիրա | Ամո | Փոքան |
Փերի | Բեյրդ | Մաքենզի | Կաստրո | Մֆումե | Բել |
Իսա | Կին | Ֆայն | Թայթուս | Ջայապալ | |
Բուրչիթ | Լոուլեր | Միլեր | Լիյու | Լաթիմեր | |
Բար | Միլս | Գալաղեր | Ջեյքոբս | Օլսզեուսկի | |
Ռ․ Ջեքսոն | Սելֆ | Սթենթոն | Ջոնսոն | ||
Քիմ | Զինք | Մոսկովից | ՄքԲրայդ | ||
«Հանձնաժողովի ճնշող մեծամասնության քվեարկությունը կարևոր և աներկբա ուղերձ է հղում այն մասին, որ հայերի անօրինական կալանքը չի կարող անտեսվել կամ դիտարկվել որպես երկրորդական հարց», - հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանին իր անսասան առաջնորդության համար, հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթին՝ փոփոխությունը սատարելու համար, և հանձնաժողովի երկկուսակցական անդամների խմբին, որոնք քվեարկել են Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակման օգտին»։
Փոփոխությունը արտահայտում է Կոնգրեսի այն կարծիքը, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ պատանդներին առանց պայմանների: Դրա ընդունումը հաջորդում է Համագումարի կողմից տարիների շարունակական քարոզչությանը, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատին և Սենատին ներկայացված վկայություններին, որոնցով կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ պատանդներին, ինչպես նաև շարունակական մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի կողմից հայ պատանդների նկատմամբ վերաբերմունքի մասին, ներառյալ՝ կտտանքների, վատ վերաբերմունքի, քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, պատշաճ դատավարության մերժման և անկախ միջազգային մուտքի սահմանափակումների մասին հաղորդագրությունները։
Համագումարը կոչ է անում Կոնգրեսին և վարչակազմին հիմնվել այս քվեարկության վրա՝ օգտագործելով բոլոր առկա դիվանագիտական և քաղաքական գործիքները՝ ապահովելու պատանդների ազատ արձակումը և պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շարունակական խախտումների համար: Համագումարը նաև վերահաստատում է իր աջակցությունը Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի լիարժեք կիրառմանը և ԱՄՆ-ի կողմից այն անվտանգային աջակցության արգելմանը, որը կարող է ուժեղացնել Ադրբեջանի՝ Հայաստանին սպառնալու կամ հետագա չարաշահումներ իրականացնելու կարողությունը։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-28