top of page
Search

Համագումարի համանախագահները նամակ են հղել նախագահ Թրամփին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի անվտանգության վերաբերյալ



Վաշինգտոն – Հիշելով անցյալ տարվա նախագահի հայտարարությունը «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և «վերականգնել ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև», Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված մի նամակում առանձնացրեցին բազմաթիվ մտահոգություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական խաղաղության պայմանագրի» բանակցությունների ավարտի մասին հայտարարության առնչությամբ։

 

«Իսկական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ պատանդներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել, և մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»,– ընդգծեցին Համագումարի համանախագահները։

 

Համանախագահներն ընդգծեցին, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև «ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս պայմանագիրը»: Իրենց նամակում նրանք նշեցին Ադրբեջանի կողմից «իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու» շարունակական ձախողումը, «ներառյալ 2020թ.-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորևվածությունը» նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում։

 

Նամակում նաև լուրջ մտահոգություններ արտահայտվեցին «Հայաստանի սահմանների ներսում ռազմավարական տարածքներում» Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ և բացատրվել է, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը «շարունակում է անօրինական ցուցադրական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ»:

 

Բացի այդ, Համանախագահներն ընդգծեցին, որ Արցախի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են «չլուծված հումանիտար ճգնաժամ» և իրենց նամակում շեշտվեց, որ նրանց իրավունքները և կարգավիճակը պետք է լուծում ստանան, և նրանց «վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի»։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###



NR# 2025-15

 
 
bottom of page