top of page

Համագումարի ուսանողական ծրագրի շրջանավարտներ Թամար Օ'Բրայեն Բարսամյանը և Սուսաննա Խառատյանը ոգեշնչում են ամերիկահայ առաջնորդների հաջորդ սերնդին Ծառայության մեծարման միջոցառնամ ժամանակ

Writer: Armenian Assembly of America
Armenian Assembly of America
Jun 27
3 min read

Tamar O'Brien Barsamian and Susanna Kharatyan address guests at the Armenian Assembly Celebration of Service in Boston

Թամար Օ'Բրայեն Բարսամյանը և Սուսաննա Խառատյանը ելույթ են ունենում Բոստոնում կայացած Ամերիկայի հայկական համագումարի Ծառայության մեծարման միջոցառման ժամանակ


Բոստոն, Մասաչուսեթս — Մինչ Միացյալ Նահանգները նշում է իր հիմնադրման 250-ամյակը, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) օգտագործեց իր 2026թ․-ի հունիսի 6-ի Ծառայության մեծարման գալա-միջոցառումը Բոստոնում ՝ ուշադրությունը կենտրոնացնելու այն սերնդի վրա, որը կշարունակի ամերիկահայերի օգտին քարոզչությունը ազգի հաջորդ 250 տարիների ընթացքում։ Համագումարի ուսանողական ծրագրերի երկու շրջանավարտներ՝ Թամար Օ'Բրայեն Բարսամյանը և Սուսաննա Խառատյանը, բեմ բարձրացան Artists for Humanity EpiCenter-ում՝ խոսելու իրենց ձևավորած ծրագրերի մասին՝ լեփ-լեցուն դահլիճի առջև, որտեղ մեծարում էին Համագումարի վեց ղեկավարներին՝ յուրաքանչյուրին ավելի քան 25 տարվա ծառայության համար։

 

Ավելի քան հինգ տասնամյակ Համագումարն իր ներդրումն է ունեցել քաղաքացիական մտածողությամբ առաջնորդների հաջորդ սերնդի պատրաստման գործում: 1977թ․-ից ի վեր ավելի քան 1200 ուսանողներ մասնակցել են Համագումարի փորձնակների ծրագրերին՝ Վաշինգտոն մայրաքաղաքում՝ Թերջենյան-Թոմաս Համագումարի փորձնակների ծրագրի և Հայաստանում՝ Երևանի փորձնակների ծրագիրը միջոցով՝ պրակտիկա անցնելով Կապիտոլիումի բարձունքում և այլ հաստատություններում։ Շրջանավարտների թվում են պետական ​​պաշտոնյաներ, փաստաբաններ, բժիշկներ, լրագրողներ և համայնքային առաջնորդներ ամբողջ երկրով մեկ, որոնց թվում, ինչպես իր ելույթում նշեց Օ'Բրայեն Բարսամյանը, Մասաչուսեթսի Գերագույն ​​դատարանի դատավոր Գաբրիել Վոլոհոջյանն է՝ Միացյալ Նահանգներում ամենաբարձրաստիճան ամերիկահայ դատավորը և նահանգային գերագույն դատարանում ծառայած առաջին ամերիկահայ կինը։


Terjenian-Thomas Internship Program alumna Tamar O'Brien Barsamian delivers remarks

Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ Թամար Օ'Բրայեն Բարսամյանը հանդես է գալիս ելույթով


Թամար Օ'Բրայեն Բարսամյանը՝ Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 2018թ․-ի շրջանավարտ և Մեյն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի, որը նախկինում հինգ տարի աշխատել է POLITICO-ում որպես ավագ պրոդուկտ մենեջեր, խոսեց «ցեղասպանությունը վերապրածների ծոռներին» ներկայացնելու մասին և բարձր որակական հատկանիշների տեր փորձնակների մասին, ովքեր նպաստել են իր կարիերայի առաջխաղացմանը լրատվամիջոցների և իրավունքի ոլորտում։

 

«Իմ սիրելի մեջբերումը, որին դուք հավանաբար քաջատեղյակ եք, հետևյալն է. նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք։ Դիմում եմ բոլոր մեծարվողներին. դուք սերմեր չեք։ Դուք ստեղծել եք մի ամբողջական արմատային համակարգ։ Եվ չնայած դուք, միգուցե, ձեր կյանքի ընթացքում չտեսնեք լիովին ծաղկած ծառի պտուղները կամ դրա տված ստվերը՝ ապագա սերունդները կիմանան և կզգան ձեր անհավանական ժառանգության ազդեցությունը»,- ասաց Օ'Բրայեն Բարսամյանը»։


Advocacy Summit Scholars: the 2024 class of 20 students (left) and the 2025 class of 80 scholars (right), pictured with Emmy Award-winning actor and producer Joe Manganiello, an Assembly Advocacy Summit special guest and activist

Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակառուները. 2024թ․-ի 20 ուսանողներից բաղկացած խումբը (ձախից) և 2025թ․-ի 80 կրթաթոշակառուներից բաղկացած խումբը (աջից)՝ Համագումարի Քարոզչական գագաթնաժողովի հատուկ հյուր և ակտիվիստ, «Էմմի» մրցանակի դափնեկիր, դերասան և պրոդյուսեր Ջո Մանգանիելոյի հետ


Ծրագիրը ներառում էր տեսաձայնագրություն՝ նվիրված Համագումարի Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակառուների ծրագրին, որի շնորհիվ ամերիկահայ ուսանողներ հավաքվում են Կապիտոլիումի բարձունքում՝ Համագումարի քարոզչական աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու համար: 2024թ․-ին մեկնարկած պիլոտային ծրագիրը, որը բաղկացած էր ընդամենը 20 ուսանողներից, քառապատկվեց՝ հասնելով 80-ի 2025թ․-ին, իսկ 2026թ․-ին հասավ 130 կրթաթոշակառուի:


(top, l-r): Anthony J. Barsamian delivers acceptance remarks; Van Z. Krikorian accepts his award, joined by Henry Morgenthau V and Co-Chair Talin Yacoubian; Carolyn G. Mugar delivers acceptance remarks; (bottom, l-r): Dr. Rouben Adalian accepts his award from Van Krikorian; Bryan Ardouny receives his award from Anthony Barsamian; Mary Garabadian receives her award from Carolyn Mugar and Talin Yacoubian

Փորձնակների ծրագրի շրջանավարտ և Քարոզչական գագաթնաժողովի եռակի կրթաթոշակառու Սուսաննա Խառատյանը դիմում է հյուրերին


Այդ աճի մարմնավորումն է Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ և Քարոզչական գագաթնաժողովի եռակի կրթաթոշակառու Սուսաննա Խառատյանը։ Ծնված լինելով Միացյալ Նահանգներում և մասամբ մեծացած լինելով Հայաստանում՝ նա եղել է Վիրջինիայի համալսարանի Հայ ուսանողական ասոցիացիայի նախագահ, երրորդ կուրսում միացավ Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակառուների պիլոտային խմբին, որպես փորձնակ աշխատեց Վիրջինիայի Կոնգրեսի գրասենյակում՝ Համագումարի միջոցով, վերադարձավ գագաթնաժողով որպես չորրորդ կուրսի ուսանող և այս տարի կրկին՝ Նոր Անգլիայի խմբի հետ, և համդիպում ունեցավ Համագումարի 2025թ․-ի ամառային փորձնակների խմբի հետ Հայաստանում։ Այժմ նա կրկնակի մագիստրոսի կոչում է ստանում Հարվարդի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում և Թաֆթս համալսարանի Ֆլետչեր իրավունքի և դիվանագիտության ֆակուլտետում։

 

«Այս ջանքերի հիմքում ընկած էր երիտասարդների նկատմամբ խորը հավատը՝ վստահությունը մեր սերնդի նկատմամբ և հանձնառությունը՝ ապահովելու, որ մենք կիսենք ոչ միայն այս աշխատանքի ժառանգությունը, այլև դրա ներկան և ապագան ձևավորելու պատասխանատվությունը», - ասաց Խառատյանը։ «Սերունդ առ սերունդ հայերը տառապանքը վերածում են դիմադրողականության, տեղահանությունը՝ համայնքի, իսկ հիշողությունը՝ պատասխանատվության»։

 

«Մենք յուրահատուկ ժառանգության շահառուներն ենք... Այդ հույսն այժմ մեր ձեռքերում է։ Թող այն նրանցից դուրս գա ավելի ուժեղ, պայծառ և նույնիսկ ավելի դիմացկուն, քան երբ առաջին անգամ հասավ մեզ», - շարունակեց նա՝ շնորհակալություն հայտնելով մեծարվողներին՝ «մեզ հիշեցնելու համար, որ մեր ամենամեծ ժառանգություններից մեկը միմյանց ունենալն է»։


2026 Advocacy Summit Scholars pictured with Armenian Assembly community members, advocates, board members, and staff

2026թ.-ի Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակառուները Հայկական համագումարի համայնքի անդամների, քարոզիչների, խորհրդի անդամների և աշխատակիցների հետ 


Հաջորդ սերունդը երեկոյի ընթացքում հիմնական գիծն էր։ Համագումարի ցմահ հոգաբարձու Աննա Աֆեյանը կոչ արեց համայնքին «հաջորդ սերնդին բավարար տեղ տալ առաջնորդելու, այլ ոչ թե միայն մասնակցելու», իսկ դեսպան Էդվարդ Ջերեջյանը տեսաուղերձում քաղաքացիական մտածողությամբ առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորումն անվանեց Համագումարի հիմնական առաջնահերթություն. «Մեզ անհրաժեշտ է, որ ավելի շատ ամերիկահայեր մտնեն պետական ​​ծառայության՝ ընտրված, նշանակված, քաղաքացիական ծառայության, արտաքին ծառայության մեջ, որովհետև դա կարևոր է»։

 

«Մեր ամենագլխավոր առաջնահերթություններից մեկն այն է, որ երիտասարդ ամերիկահայերը տիրապետեն առաջնորդություն ստանձնելու համար անհրաժեշտ գիտելիքներին և վստահությանը»,- իր եզրափակիչ խոսքում ասաց Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանը։ «Մեր համայնքի ապագան կախված է նրանից, թե ինչ ենք մենք կառուցում այսօր, և նրանից, թե ում ենք մենք պատրաստում առաջնորդել վաղը»։

 

Լսարանում ներկա տասնյակ փորձնակների ծրագրի շրջանավարտներին և Քարոզչական գագաթնաժողովի կրթաթոշակառուներին խնդրվեց վեր կենալ և ճանաչման արժանանալ ծրագրի ընթացքում՝ տեսանելի հիշեցում այն ​​մասին, որ Համագումարի ամենամեծ ժառանգությունը նրա կողմից կրթված առաջնորդներն են։



Ամերիկայի 250-ամյակը մի պահ է՝ նշելու ամերիկահայերի ներդրումը այս երկրում և նպաստելու նրանց հետագա ներդրմանը։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:



###


NR # 2026-27

 
 
bottom of page