Համագումարի Քարոզչական գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ հանդես կգան մարդու իրավունքների և քաղաքական վերլուծության փորձագետներ
- Armenian Assembly of America

- Mar 17, 2025
- 2 min read

Վաշինգտոն – Մինչ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շարունակում է կենտրոնանալ Բաքվում պահվող հալածվող քրիստոնյա և հայ պատանդների վրա, կազմակերպության 2025թ.-ի Քարոզչական գագաթնաժողովի պանելային քննարկումը ավելի շատ լույս կսփռի հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին առնչվող միջազգային մարդու իրավունքների վրա՝ մարդու իրավունքների փորձագետ Շիյլա Փայլանի, Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն դոկտոր Մայքլ Ռուբինի և միջազգային իրավաբան ու պրոֆեսոր Էլիզաբեթ Սեմսոնի մասնակցությամբ, ս․թ․ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում:
«Մենք ակնկալում ենք, որ պանելային քննարկման մասնակիցները կկիսվեն իրենց հարուստ գիտելիքներով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և նշանակալից գլոբալ զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են հայ ժողովրդի վրա, մինչ Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային նորմերը և պահպանում է իր հակահայկական քաղաքականությունը»,– ասաց Համագումարի հետազոտությունների և վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյանը: «Ականավոր գիտնականների և պրակտիկ մասնագետների փորձը խիստ կարևոր է, քանի որ մենք պետք է համատեքստային դարձնենք ներկա իրավիճակը և ուսումնասիրենք ջանքեր՝ ուղղված Բաքվում ապօրինաբար կալանավորված հայ գերիների և պատանդների ազատ արձակմանը, հայկական ժառանգության պահպանմանը և արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրագործմանը։
Մարդու իրավունքների միջազգային իրավաբան Շիյլա Փայլանը, ով ծառայել է որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավախորհրդատու, ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող միջազգային քրեական դատարաններում դատավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդատվություն տրամադրելու ավելի քան 15 տարվա փորձ ունի: Նա բազմաթիվ հրապարակումներ ունի միջազգային արդարադատության թեմայով և խորհրդատվություն է տրամադրում մի շարք միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և կառավարությունների համար:
Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող և Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն Դոկտոր Մայքլ Ռուբինը, Պենտագոնի նախկին պաշտոնյա է, ով մասնագիտացած է Մերձավոր Արևելքի հարցերով: Նա դիվանագիտության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է և պարբերաբար հրապարակում է հոդվածներ խմբագրի էջի դիմաց՝ Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և ավելի լայնածավալ Մերձավոր Արևելքի վերաբերյալ։
Նյու Յորքի City University համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Էլիզաբեթ Սեմսոնն ունի ավելի քան 25 տարվա փորձ իրավունքի, քաղաքականության, հոդվածներ գրելու և հետազոտության ոլորտում: Որպես Մերձավոր Արևելքի ֆորումի գիտաշխատող, նա հոդվածներ է գրել միջազգային իրավունքի, անվտանգության և ժողովրդավարացման մասին՝ ի թիվս այլ թեմաների: Նրա վերջերս հրատարակված հոդվածը նվիրված է Ռուբեն Վարդանյանի հացադուլին, ով Բաքվում բանտարկված է «շինծու մեղադրանքներով», և նրա «ապօրինի կալանավորմանը»:
Համագումարի 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է երկուշաբթի՝ մարտի 31-ից մինչև չորեքշաբթի, ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ: Ողջույնի ընդունելություն տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 1-ին, ժամը 19:00-21:00: Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք սեղմել այստեղ: Գագաթնաժողովին կհաջորդի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումը Կապիտոլիումի բարձունքում։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


