Հայաստանում մեկնարկեց Ամերիկայի hայկական hամագումարի 2026թ․-ի ամառային փորձնակների ծրագիրը
- Armenian Assembly of America

- Jun 16
- 2 min read
1986թ․-ի Վաշինգտոնի փորձնակների ծրագրիշրջանավարտները իրենց մասնակցության 40-ամյակի առթիվ այցելեցին Համագումարի երևանյան գրասենյակ

Վերևում․ Ամերիկայի hայկական hամագումարի 2026թ․-ի ամառային փորձնակների ծրագրի 11 մասնակիցներից 6-ը Հայաստանում
Ներքևում․ 2026թ․-ի փորձնակները Համագումարի աշխատակցի և Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 1986թ․-ի շրջանավարտների Հայաստան այցելած խմբի հետ Համագումարի երևանյան գրասենյակում։
Երևան, Հայաստան – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) ամառային փորձնակների ծրագիրը Հայաստանում հյուրընկալեց 11 ուսանողների՝ սկսելու իրենց 8-շաբաթյա ծրագիրը հայրենիքում։ Ներկայացնելով Ջորջթաունի համալսարանը, Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանը, Բոսթոնի քոլեջը, Ջորջ Վաշինգտոնի համալսարանը, Կալիֆոռնիայի Նորթրիջ պետական համալսարանը, Վաշինգտոնի Բոթել համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, փորձնակները ձեռք կբերեն արժեքավոր մասնագիտական փորձ՝ աշխատելով Հայաստանի պետական հաստատություններում, մասնավոր հատվածի ընկերություններում, ոչ առևտրային կազմակերպություններում և թանգարաններում, միաժամանակ ընկղմվելով Երևանի առօրյա կյանքի մեջ և ուսումնասիրելով երկրի հարուստ պատմությունն ու մշակութային կապերը։
«Մենք ուրախ ենք ողջունել տասնմեկ փայլուն ուսանողների ԱՄՆ առաջատար ակադեմիական հաստատություններից՝ Հայաստանում երկամսյա համապարփակ փորձառության համար»,- նշեց Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանը։ «Ուսանողները հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արժեքավոր մասնագիտական հմտություններ՝ պրակտիկա անցնելով տարբեր հաստատություններում, այլև հանդիպել տարբեր ոլորտների առաջնորդների հետ, ինչպես նաև ճանապարհորդել ամբողջ երկրով՝ առավել սերտորեն կապվելու և ներգրավված դառնալու երկրի և նրա ժողովրդի հետ»։
Ծրագրի պաշտոնական մեկնարկը համընկավ Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 1986թ․-ի չորս շրջանավարտների՝ Ջոն Հանեսյանի, Ռութ Զերոնյան-Էդվարդսի, Լիզա Ղազանջյանի և Տանյա Կոշգարյան-Չաքմաքյանի ու նրանց ընտանիքների Հայաստան այցի հետ, որոնք Հայաստան էին ժամանել փորձնակնրի ծրագրի իրենց մասնակցության 40-ամյակը նշելու նպատալով։

Ձախից աջ՝ Ռիչարդ Ուայթ, Ռութ Զերոնյան-Էդվարդս, Տանյա Կոշգարյան-Չաքմաքյան, Լիզա Ղազանջյան, Սթիվ Քոյն և Ջոն Հանեսյան․ Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 1986թ․-ի շրջանավարտներ և նրանց հարազատները:
Շրջանավարտները կիսվեցին փորձով Համագումարի փորձնակների ծրագրին իրենց մասնակցության վերաբերյալ և ուսանողներին խորհուրդներ տվեցին՝ մասնագիտական զարգացման ու ծրագրի շնորհիվ ձևավորվող երկարատև կապերի վերաբերյալ։ «Իմ պրակտիկան դարձավ բնական քայլ առաջ՝ այն ինձ տարավ դեպի բիզնես դպրոց և մասնագիտացում ֆինանսների ոլորտում»,- ասաց 1986թ․-ի ծրագրի շրջանավարտ Լիզա Ղազանջյանը։ «Իմ խորհուրդն է՝ ինչ նախագիծ էլ որ ձեզ հանձնարարեն, ձգտեք իրական արդյունքի հասնել, որպեսզի կարողանաք ասել. «Ես արեցի սա, և ահա թե ինչ ստացվեց դրանից»։ Դա չափազանց կարևոր էր, երբ հետագայում դիմեցի համալսարաններ և աշխատանքի»։

1986թ․-ի ծրագրի շրջանավարտները մասնագիտական խորհուրդներով են կիսում 2026թ․-ի Հայաստանի ծրագրի փորձնակների հետ Երևանի գրասենյակում։
Շրջանավարտներից շատերի համար ծրագրի ազդեցությունը շատ ավելի երկար է տևել, քան իրենց մասնագիտական ճանապարհն էր։ «Մեզանից յոթ կամ ութ հոգի շատ մտերիմ ենք մնացել այդ ժամանակվանից ի վեր», - ասաց Ջոն Հանեսյանը։ «Մենք սկսեցինք հավաքվել անմիջապես 1986թ․-ից հետո և գրեթե ամեն տարի հավաքվում ենք՝ այդ կապերը կենդանի պահելու համար։ Քառասուն տարի անց դեռ այս ծրագիրն է, որը մեզ կրկին միավորում է»։ Այցի ընթացքում մենք նաև կարողացանք հարգանքի տուրք մատուցել և հարգել Ջոնի հոր՝ Ջոն Հանեսյան կրտսերի հիշատակը, որը Հայկական համագումարի հիմնադիր հայրերից մեկն էր։
1977թ․-ին հիմնադրված Համագումարի փորձնակների ծրագիրն առաջինն էր, որը առաջարկվել էր հայկական կազմակերպության կողմից Ամերիկայում և կնշի իր 50-ամյակը 2027թ․-ին։ Շուտով կհայտարարվի նախատեսված միջոցառումների և այլ մանրամասների մասին։
Մենք խորապես երախտապարտ ենք մեր բոլոր նվիրատուների և անդամների աջակցության համար, ովքեր հնարավոր են դարձնում մեր աշխատանքը: Մեծապես գնահատվում են այն նվիրատվությունները, որոնք նպաստում են ամերիկահայ առաջնորդների հաջորդ սերնդի կրթությանն ու հզորացմանը:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-17