top of page

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը միաձայն ընդունեց Հայաստանին վերաբերող կոնգրեսական Ամոյի առաջարկած փոփոխությունը

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • Sep 26, 2025
  • 1 min read
Կոնգրեսական Գեյբ Ամո (դեմոկրատ, Ռոդ Այլենդ)
Կոնգրեսական Գեյբ Ամո (դեմոկրատ, Ռոդ Այլենդ)

Վաշինգտոն – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2026թ․-ի ֆինանսական տարվա Պետդեպարտամենտի վերալիազորման ակտի քննարկման ժամանակ Ներկայացուցիչների պալատի անդամ Գեյբ Ամոյի կողմից առաջարկված H.R.3000-ի փոփոխությունն ընդունվեց միաձայն համաձայնությամբ։

 

Փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համագործակցի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ խրախուսելու հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական կրոնական և պատմական վայրերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի փախստականների անվտանգ վերադարձը և ռազմական հակամարտության խաղաղ ավարտը։


###

 
 
bottom of page