top of page

Ներկայացուցիչների պալատի հատկացումների մասին օրինագիծը ներառում է Հայաստանի անվտանգության համար տրամադրվող աջակցության մասին ձևակերպում, Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • May 1
  • 2 min read
The Fiscal Year 2027 National Security, Department of State, and Related Programs bill, approved by the House Appropriations Committee earlier this week, and its accompanying Committee report include important language regarding Armenia, the South Caucasus, and Section 907 of the FREEDOM Support Act, reported the Armenian Assembly of America (Assembly).

Վաշինգտոն – Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթվա սկզբին հաստատված 2027թ․-ի ֆինանսական տարվա Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի օրինագիծը և դրան ուղեկցող հանձնաժողովի զեկույցը կարևոր ձևակերպումներ են պարունակում Հայաստանի, Հարավային Կովկասի և Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի վերաբերյալ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)։

 

Հանձնաժողովի զեկույցի ձևակերպման մեջ նշվում է, որ Հարավային Կովկասի երկրների համար նախատեսված միջոցները պետք է «խթանեն Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը՝ տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը, ինտեգրացիան և կապակցվածությունն ամրապնդելու ջանքերի միջոցով», ինչպես նաև «շարունակեն ակտիվ աջակցություն ցուցաբերել ռազմավարական գործընկերության ակտիվ երկկողմ հռչակագրերին»։ Զեկույցով նաև նշվում է, որ Միջազգային ռազմական կրթության և վարժանքների, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցները «հասանելի լինեն Հայաստանի համար ավելի մեծ ծավալով, քան նախորդ տարի»։

 

Հանձնաժողովի կողմից հաստատված օրինագծի մեջ ներառվում է նաև Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի ձևակերպումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին մինչև այն պահը, երբ նախագահը կորոշի և Կոնգրեսին կզեկուցի, որ Ադրբեջանը ցուցադրական քայլեր է ձեռնարկում շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար՝ օրենքով սահմանված կարգով։


Armenian Assembly Congressional Relations Director Mariam Khaloyan submitted testimony to the House Appropriations Subcommittee supporting the Congressional Armenian Caucus Fiscal Year 2027 appropriations request
Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին ներկայացրեց վկայություն՝ աջակցելով Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի 2027թ․-ի հատկացումների հայտին

Հայաստանին վերաբերող անվտանգության աջակցության ձևակերպման ներառումը հաջորդում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանի կողմից Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին ներկայացված վկայությանը, հորդորելով Կոնգրեսին ուժեղացնել ԱՄՆ աջակցությունը Հայաստանին, կիրառել 907 Բանաձևը, օգնել արցախցի փախստականներին, ապահովել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը և բարձրացնել պատասխանատվությունն Ադրբեջանի ագրեսիայի համար։

 

«Մենք գնահատում ենք հանձնաժողովի կողմից Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հարավային Կովկասում ԱՄՆ շահերի առաջխաղացման կարևորության ճանաչումը»,- ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք նաև գնահատում ենք Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և դրա ղեկավարության ջանքերը։ Այն ժամանակ, երբ Հայաստանը շարունակում է բախվել Ադրբեջանի կողմից ագրեսիային՝ Միջազգային ռազմական կրթության և վարժանքների, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերի միջոցով ընդլայնված աջակցությունը կարևոր քայլ է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկարաժամկետ անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։

 

Համագումարը մշտապես կոչ է արել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի լիակատար կիրառմանը և հստակեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական կամ անվտանգության աջակցություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին, մասնավորապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի 2020թ․-ի պատերազմը, 2023թ․-ին Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները, հայ պատանդների շարունակական պահումը և հայկական քրիստոնեական մշակութային ու կրոնական ժառանգության շարունակական ոչնչացումը։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2026-10

 
 
bottom of page