top of page

Սենատոր Էդ Մարքին և Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Փանոսյան-Բուվեն Համագումարի կողմից Բոստոնում կազմակերպված Ծառայության մեծարման միջոցառման հովանավորների ընդունելության գլխավոր հյուրերից էին

Writer: Armenian Assembly of America
Armenian Assembly of America
Jun 27
3 min read
(L-R) Senator Ed Markey (D-MA) speaking with Dr. Henry Ben Morgenthau IV, President Emerita Carolyn Mugar, and Co-Chair Talin Yacoubian; French National Assembly Member Astrid Panosyan-Bouvet

(Ձախից աջ) Սենատոր Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս) զրուցում է դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV-ի, Համագումարի խորհրդի պատվավոր նախագահ Քերոլին Մուգարի ​​և համանախագահ Թալին Յակուբյանի հետ։ Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվե 


Բոստոն – Հունիսի 5-ի երեկոյան Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Բոստոնում (Մասաչուսեթս) կազմակերպել էր հովանավորների ընդունելություն՝ իր Ծառայության մեծարման  շաբաթավերջի շրջանակներում: Շաբաթ օրվա հիմնական ծրագրից առաջ ընդունելությանը մասնակցեցին Համագումարի անդամներ, ազջակիցներ և հյուրեր, ելույթներով հանդես եկան ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվեն, ինչպես նաև Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Թալին Յակուբյանը և Օսկար Թաթոսյանը: Միջոցառումը վարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:


Senator Edward Markey (D-MA) with the Armenian Assembly of America

Սենատոր Էդվարդ Մարքի (դեմոկրատ, Մասաչուսեթս)


Երեկոն բացեց ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին՝ շնորհավորելով շաբաթավերջի մեծարվողներին և անդրադառնալով ամերիկահայ համայնքի հետ իր երկարատև գործընկերությանը մարդու իրավունքների և ԱՄՆ-Հայաստան քաղաքականության հարցերում։ Սենատոր Մարքին պատմեց Բաքու կատարած իր ուղևորության մասին՝ հայ պատանդների ազատ արձակման և տեղահանված հայերի անվտանգ վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության վրա անմիջականորեն ճնշում գործադրելու համար, և վերահաստատեց իր հանձնառությունն այդ նպատակներին: Նա ողջունեց Համագումարի համայնքին Բոստոնում, մինչ քաղաքը նշում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը:

 

«Ես Բաքու մեկնեցի՝ Ադրբեջանի ղեկավարությանը հասցնելու այն միտքը, որ նրանց կողմից մարդու իրավունքների ոտնահարումները պետք է դադարեցվեն, որ մենք պետք է տուն վերադարձնենք բոլոր հայ ռազմագերիներին և աջակցենք բոլոր տեղահանված հայերի անվտանգ վերադարձին… Մենք պետք է հասնենք այն օրվան, երբ հայերը Հայաստանում կարող են նույնքան հաջողակ լինել, որքան Ամերիկայի հայերը այստեղ», - ասաց սենատոր Մարքին։


Co-Chairs Talin Yacoubian and Oscar Tatosian deliver remarks at the Armenian Assembly of America Sponsors' Reception in Boston

Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Թալին Յակուբյանը և Օսկար Թաթոսյանը իրենց ելույթների ժամանակ 


Այնուհետև Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Թալին Յակուբյանը դիմեց հյուրերին՝ հարգանքի տուրք մատուցելով Համագումարի հիմնադիր սկզբունքներին՝ հավաստիությանը, հետևողականությանը և վստահությանը, ու ողջունելով այն աջակիցների համայնքին, որոնց շարունակական ներգրավվածությունը հնարավոր է դարձրել Համագումարի աշխատանքը Վաշինգտոնում ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում։ 

 

«Այս շաբաթավերջը մի տոնակատարություն է, և այն նաև մի պահ է՝ գնահատելու, թե իրականում ինչ տեսք ունի ավելի քան 50 տարվա սկզբունքային, հետևողական և արդյունավետ քարոզչությունը։ Այն ունի այս դահլիճի տեսքը», - ասաց Յակուբյանը։

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվեն ելույթ ունեցավ՝ փոխանցելով Ֆրանսիայի վճռական աջակցությունը Հայաստանին և լավատեսություն հայտնելով Հայաստանի ապագայի նկատմամբ։ Նա հղում արեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջերս Հայաստան կատարած պետական ​​այցին, որի արդյունքում նշանակալի գործընկերություններ հաստատվեցին պաշտպանության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում, և կոչ արեց Միացյալ Նահանգներին խորացնել իր ներգրավվածությունը Հայաստանի հետ։ Նա եզրափակեց իր խոսքը՝ շնորհակալություն հայտնելով Համագումարին և սենատոր Մարքիին հայ ժողովրդի անունից տասնամյակներ շարունակ իրենց կողմից իրականացրած քարոզչության համար։

 

«Մենք պետք է շատ զգոն լինենք։ Մենք դեռ պետք է աջակցենք Հայաստանի ջանքերին պաշտպանության ոլորտում… Բայց այն ուղերձը, որը ես իսկապես ուզում եմ փոխանցել՝ լավատեսությունն է, և սա այն է, ինչ մենք զգացինք որպես ֆրանսիական պատվիրակություն՝ Հայաստանից վերադառնալիս», - ասաց Փանոսյան-Բուվեն։


Armenian Assembly Celebration of Service Sponsors' Reception in Boston; Lu Ann Ohanian, Susan Atamian, Ed Atamian, Bruce Ohanian, Nancy Barsamian, Anthony Barsamian, Ed Markey, Aline Christianian, Jirair Christianian, Nicole Babikian Hajjar, Nina Festekjian, Raffi Festekjian, Yervant Chekijian, Lisa Kalustian, Valina Agbabian, David Onanian

Համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով՝ ընդգծելով, որ Համագումարի ուժը Վաշինգտոնում կառուցված է տարիների հանդարտ, սկզբունքային աշխատանքի ընթացքում ձևավորված հարաբերությունների վրա, և որ համայնքային ներգրավվածության յուրաքանչյուր դրսևորում՝ հեռախոսազանգերից մինչև ներդրումներ, զգալի է կառավարության ամենաբարձր մակարդակներում։

 

«Ձեր աջակցությունը կարևոր է։ Ձեր ներգրավվածությունը կարևոր է։ Յուրաքանչյուր հեռախոսազանգ, յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր ջանք՝ նկատում են Կոնգրեսում, նկատում են Սենատում, նկատում են Սպիտակ տանը», - ասաց Թաթոսյանը։


Armenian Assembly Celebration of Service Sponsors' Reception in Boston: Ara Bagdasarian, Jim Kalustian, Ararat Hacet, Sonya Hacet, Mary Garabadian, Van Krikorian, Charleen Onanian, Brian Zaratzian, Robert Avakian, Sam Kapreilian, Lucine Kapreilian, Donna Kutzer, Ken Kutzer, Laura Purutyan, Berj Kiladjian, Margaret Kiladjian, Julia Mirak Kew


Ձեր նվիրատվությունը՝ ի պատիվ մեր մեծարվողների և դրա ազդեցությունը, շատ ավելին է, քան մեկ երեկոն։

 

Մեր աջակիցների առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ ընդգծել մեր մեծարվողների աշխատանքը, բարձրացնել մեր առաքելության մասին իրազեկվածությունը և շարունակել այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք խթանում են Համագումարի աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR # 2026-25

 
 
bottom of page