top of page

Ամերիկայի հայկական համագումարը Բոստոնում Ծառայության մեծարման միջոցառման ժամանակ կմեծարի երկարամյա ղեկավարներին և աշխատակիցներին

Writer: Armenian Assembly of America
Armenian Assembly of America
May 3
1 min read

We look forward to welcoming you to the Armenian Assembly of America’s Celebration of Service in Boston, Massachusetts, on Saturday, June 6, 2026, at the Artists for Humanity EpiCenter.


Մենք անհամբեր սպասում ենք ողջունել Ձեզ Ամերիկայի հայկական համագումարի Ծառայության մեծարման միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա 2026թ․-ի հունիսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Artists for Humanity EpiCenter-ում:

 

Համագումարի խորհրդի անդամ Հերման Պուրուտյանի և Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ Լորա Բիլազարյան Պուրուտյանի նախագահությամբ անցկացվող հատուկ երեկոն կգնահատի սերունդների ընթացքում կազմակերպության ձևավորմանը նպաստած ղեկավարների և աշխատակիցների առանձնահատուկ ծառայությունն ու երկարատև ներդրումները։

 

Յուրաքանչյուր մեծարվող արժանանալու է Ամերիկայի հայկական համագումարի «Ակնառու ծառայության» մրցանակին` ի նշան ավելի քան 25 տարվա ծառայության:


Board & Staff Members

Dr. Rouben Adalian

Bryan Ardouny

Anthony Barsamian

Mary Garabadian

Van Krikorian

Carolyn Mugar

Հոգաբարձուների խորհրդի անդամներ և աշխատակիցներ 

Դոկտոր Ռուբեն Ադալյան

Բրայան Արդունի

Էնթոնի Բարսամյան

Մերի Գարաբադյան

Վան Գրիգորյան

Քերոլին Մուգար


Հովանավորների ընդունելությունը տեղի կունենա ուրբաթ երեկոյան՝ հունիսի 5-ին՝ շաբաթ երեկոյան կայանալիք Ծառայության մեծարման միջոցառմանն ընդառաջ։

 

Երեկոն կսկսվի կոկտեյլային ընդունելությամբ՝ ժամը 18:00-ին, որին կհաջորդի ծրագիրը և ընթրիքը՝ ժամը 19:00-ին։


We are also pleased to announce that the program will feature Dr. Henry Ben Morgenthau, great-grandson of Ambassador Henry Morgenthau, and Kristina Ayanian, Market Site Reporter for NASDAQ, as Co-Masters of Ceremonies, with remarks by Governor Maura Healey of Massachusetts and Armenian Assembly Life Trustees Dr. Noubar Afeyan and Anna Afeyan.

Մենք նաև ուրախ ենք հայտարարել, որ ծրագրում՝ որպես համատեղ հանդիսավարներ հանդես կգան դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ դոկտոր Հենրի Բեն Մորգենթաուն, և NASDAQ-ի շուկայի կայքի թղթակից Քրիստինա Այանյանը, իսկ ելույթներով հանդես կգան Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլին և Ամերիկայի հայկական համագումարի ցմահ հոգաբարձուներ դոկտոր Նուբար Աֆեյանը և Աննա Աֆեյանը։

 

Ծրագրի լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն շուտով։

 

Հովանավորության և տոմսերի համար ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ

 

Հովանավորության մասին տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Մերի Ջո Բազարյանի հետ՝ mjbazarian@aaainc.org , 202.393.3434 x335։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2026-11

 
 
bottom of page