Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Հյուսիսային Կարոլինայի նոր նահանգային խորհրդի նախագահին


Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է նոր նահանգային խորհրդի նախագահ Դավիթ Մելիքյանին, ով կներկայացնի Հյուսիսային Կարոլինան և կառաջնորդի քարոզչական ջանքերն իր հարազատ նահանգում:
«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Ամերիկայի հայկական համագումարի Հյուսիսային Կարոլինայի նահանգային խորհրդի նախագահ և նպաստել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը»,– ասաց Դավիթը։ «Ես անհամբեր սպասում եմ բարձրացնել հայկական խնդիրների մասին իրազեկվածությունը և աշխատել Հյուսիսային Կարոլինայում ամերիկահայ համայնքի հետ՝ առաջ մղելու մեր հավաքական քարոզչական ջանքերը»:
Հայկական հարցերի նվիրյալ ջատագով Դավիթը մասնակցել է Համագումարի Քարոզչական գագաթնաժողովներին և քրտնաջան աշխատել Հայաստանի, հայոց պատմության ու մշակույթի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նա ակտիվ է քաղաքային և նահանգային քաղաքականության մեջ և ներգրավված է բովանդակալից փոփոխություններ ստեղծելու զանգվածային ջանքերում:

Դավիթն, իր որդուն գրկած, մասնակցում է Համագումարի քարոզչական գագաթնաժողովին 2024թ․-ի ապրիլին, և ներգրավված է Համագումարի Փենսիլվանիայի նահանգային խորհրդի նախագահ Փոլ Սուքիասյանի հետ քննարկմանը
«Մենք ուրախ ենք ողջունել Դավիթին Ամերիկայի հայկական համագումարում՝ որպես Հյուսիսային Կարոլինայի նոր նահանգային խորհրդի նախագահ, և անհամբերությամբ սպասում ենք համատեղ աշխատանքին՝ նահանգում և տարածաշրջանում հայկական խնդիրների առաջնահերթության հարցում առավել մեծ թափ ձևավորելու նպատակով»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
Փոքր բիզնեսի ձեռներեց և պատվերով տներ կառուցող Դավիթը, ով բնակվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի Դուրհամ քաղաքում, ստացել է Ֆինանսների և գործառնությունների կառավարման աստիճան Հյուսիսային Կալիֆորնիայի Ուիլմինգթոն համալսարանից և աշխատել է ներդրումային բանկային ոլորտում Credit Suisse-ում՝ նախքան ձեռներեցության անցնելը: Դավիթը ծնվել է Գյումրիում, և 1995թ․-ին ընտանիքի հետ ներգաղթեց ԱՄՆ։
Համագումարը անցկացնելու է իր 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովը ս․թ․ մարտի 31-ից ապրիլի 2-ը Վաշինգտոն մայրաքաղաքում։ Գրանցումը և լրացուցիչ մանրամասները հասանելի են այստեղ:
2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովի տոմսերը հասանելի են այստեղ։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-09