Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը՝ Հայաստանի 2026թ․-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ


Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) բարձր է գնահատում հայ ժողովրդի տոկունությունը, ինչպես նաև ընտրողների բարձր մասնակցությունն ու քաղաքացիական ներգրավվածությունը 2026թ․-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։
Համագումարը շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր արժանացել են հայ ժողովրդի աջակցությանը։
Համագումարը նաև կոչ է անում, որ բոլոր չլուծված վեճերն ու մարտահրավերները լուծվեն սահմանված իրավական գործընթացների միջոցով և օրենքի գերակայությանը համապատասխան։
Համագումարը հույս ունի շարունակել զարգացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, ներառյալ Հայաստանի անվտանգության ամրապնդումը՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքների վրա։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-15