top of page

Հայաստանում մեկնարկեց Ամերիկայի hայկական hամագումարի 2026թ․-ի ամառային փորձնակների ծրագիրը

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • Jun 16
  • 2 min read

1986թ․-ի Վաշինգտոնի փորձնակների ծրագրիշրջանավարտները իրենց մասնակցության 40-ամյակի առթիվ այցելեցին Համագումարի երևանյան գրասենյակ


Top: 6 of the 11 interns participating in the Armenian Assembly 2026 Summer Internship Program in Armenia. Bottom: 2026 interns with Assembly staff and the visiting Terjenian-Thomas Internship Class of 1986 alumni at the Assembly's Armenia Country Office.

Վերևում․ Ամերիկայի hայկական hամագումարի 2026թ․-ի ամառային փորձնակների ծրագրի 11 մասնակիցներից 6-ը Հայաստանում

Ներքևում․ 2026թ․-ի փորձնակները Համագումարի աշխատակցի և Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 1986թ․-ի շրջանավարտների Հայաստան այցելած խմբի հետ Համագումարի երևանյան գրասենյակում։


Երևան, Հայաստան – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) ամառային փորձնակների ծրագիրը Հայաստանում հյուրընկալեց 11 ուսանողների՝ սկսելու իրենց 8-շաբաթյա ծրագիրը հայրենիքում։ Ներկայացնելով Ջորջթաունի համալսարանը, Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանը, Բոսթոնի քոլեջը, Ջորջ Վաշինգտոնի համալսարանը, Կալիֆոռնիայի Նորթրիջ պետական ​​համալսարանը, Վաշինգտոնի Բոթել համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, փորձնակները ձեռք կբերեն արժեքավոր մասնագիտական ​​փորձ՝ աշխատելով Հայաստանի պետական ​​հաստատություններում, մասնավոր հատվածի ընկերություններում, ոչ առևտրային կազմակերպություններում և թանգարաններում, միաժամանակ ընկղմվելով Երևանի առօրյա կյանքի մեջ և ուսումնասիրելով երկրի հարուստ պատմությունն ու մշակութային կապերը։

 

«Մենք ուրախ ենք ողջունել տասնմեկ փայլուն ուսանողների ԱՄՆ առաջատար ակադեմիական հաստատություններից՝ Հայաստանում երկամսյա համապարփակ փորձառության համար»,- նշեց Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանը։ «Ուսանողները հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արժեքավոր մասնագիտական ​​հմտություններ՝ պրակտիկա անցնելով տարբեր հաստատություններում, այլև հանդիպել տարբեր ոլորտների առաջնորդների հետ, ինչպես նաև ճանապարհորդել ամբողջ երկրով՝ առավել սերտորեն կապվելու և ներգրավված դառնալու երկրի և նրա ժողովրդի հետ»։

 

Ծրագրի պաշտոնական մեկնարկը համընկավ Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 1986թ․-ի չորս շրջանավարտների՝ Ջոն Հանեսյանի, Ռութ Զերոնյան-Էդվարդսի, Լիզա Ղազանջյանի և Տանյա Կոշգարյան-Չաքմաքյանի ու նրանց ընտանիքների Հայաստան այցի հետ, որոնք Հայաստան էին ժամանել փորձնակնրի ծրագրի իրենց մասնակցության 40-ամյակը նշելու նպատալով։


Left to right, Richard White, Ruth Zeronian Edwards, Tanya Koshgarian Chakmakian, Lisa A. Kazanjian, Steve Coyne,  and Jon Hanessian. Members of the Terjenian-Thomas Internship Class of 1986 and their families.

Ձախից աջ՝ Ռիչարդ Ուայթ, Ռութ Զերոնյան-Էդվարդս, Տանյա Կոշգարյան-Չաքմաքյան, Լիզա Ղազանջյան, Սթիվ Քոյն և Ջոն Հանեսյան․ Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի 1986թ․-ի շրջանավարտներ և նրանց հարազատները:


Շրջանավարտները կիսվեցին փորձով Համագումարի փորձնակների ծրագրին իրենց մասնակցության վերաբերյալ և ուսանողներին խորհուրդներ տվեցին՝ մասնագիտական զարգացման ու ծրագրի շնորհիվ ձևավորվող երկարատև կապերի վերաբերյալ։ «Իմ պրակտիկան դարձավ բնական քայլ առաջ՝ այն ինձ տարավ դեպի բիզնես դպրոց և մասնագիտացում ֆինանսների ոլորտում»,- ասաց 1986թ․-ի ծրագրի շրջանավարտ Լիզա Ղազանջյանը։ «Իմ խորհուրդն է՝ ինչ նախագիծ էլ որ ձեզ հանձնարարեն, ձգտեք իրական արդյունքի հասնել, որպեսզի կարողանաք ասել. «Ես արեցի սա, և ահա թե ինչ ստացվեց դրանից»։ Դա չափազանց կարևոր էր, երբ հետագայում դիմեցի համալսարաններ և աշխատանքի»։


Class of 1986 alumni share career advice with the 2026 Armenia interns at the Country Office.

1986թ․-ի ծրագրի շրջանավարտները մասնագիտական խորհուրդներով են կիսում 2026թ․-ի Հայաստանի ծրագրի փորձնակների հետ Երևանի գրասենյակում։


Շրջանավարտներից շատերի համար ծրագրի ազդեցությունը շատ ավելի երկար է տևել, քան իրենց մասնագիտական ճանապարհն էր։ «Մեզանից յոթ կամ ութ հոգի շատ մտերիմ ենք մնացել այդ ժամանակվանից ի վեր», - ասաց Ջոն Հանեսյանը։ «Մենք սկսեցինք հավաքվել անմիջապես 1986թ․-ից հետո և գրեթե ամեն տարի հավաքվում ենք՝ այդ կապերը կենդանի պահելու համար։ Քառասուն տարի անց դեռ այս ծրագիրն է, որը մեզ կրկին միավորում է»։ Այցի ընթացքում մենք նաև կարողացանք հարգանքի տուրք մատուցել և հարգել Ջոնի հոր՝ Ջոն Հանեսյան կրտսերի հիշատակը, որը Հայկական համագումարի հիմնադիր հայրերից մեկն էր։

 

1977թ․-ին հիմնադրված Համագումարի փորձնակների ծրագիրն առաջինն էր, որը առաջարկվել էր հայկական կազմակերպության կողմից Ամերիկայում և կնշի իր 50-ամյակը 2027թ․-ին։ Շուտով կհայտարարվի նախատեսված միջոցառումների և այլ մանրամասների մասին։

 

Մենք խորապես երախտապարտ ենք մեր բոլոր նվիրատուների և անդամների աջակցության համար, ովքեր հնարավոր են դարձնում մեր աշխատանքը: Մեծապես գնահատվում են այն նվիրատվությունները, որոնք նպաստում են ամերիկահայ առաջնորդների հաջորդ սերնդի կրթությանն ու հզորացմանը:



Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2026-17


 
 
bottom of page