top of page

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նամակ են հղել պետքարտուղար Ռուբիոյին՝ ընդգծելով առաջնահերթություններ Հայաստանի և հայ ժողովրդի համար

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • Feb 6, 2025
  • 3 min read


Վաշինգտոն – Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), Դեյվիդ Վալադեոն (հանրապետական, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) նամակ հղեցին նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող առաջնահերթությունների վերաբերյալ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

 

Նամակում, առաջին հերթին, ԱՄՆ-ին կոչ արվեց պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների համար՝ գործի դնելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևը՝ կիրառելով Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները և մերժելով EXIM բանկի կողմից Ադրբեջանին երկակի նշանակության վաճառքի ֆինանսավորումը` ընդգծելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը պահանջում է խիստ հաշվետվողականություն և պետք է հիմնված լինի հայերի հավաքագրված և պաշտպանված վերադարձի վրա իրենց հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»:

 

Հանձնախմբի անդամները Պետդեպարտամենտին հորդորեցին ներգրավված մնալ խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացում, օգնել ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերջ տալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը ու նպաստել տարածաշրջանային առևտրին և տրանսպորտային ավելի լավ կապերին, ինչպես նաև «վերջնական համաձայնագիր (որը) պետք է ապահովի բոլոր ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ովքեր անարդարացիորեն կալանավորված են Ադրբեջանում, և պաշտպանի հնագույն հայկական մշակութային վայրերը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանի այլ վայրերում, որոնք անմիջական սպառնալիքի տակ են»։

 

Կարևորելով աշխարհագրական և քաղաքական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանը առջև՝ որպես դեպի ծով ելք չունեցող մի երկրի, որը շրջափակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, նամակում նշվեց, որ դրանք խոչընդոտ են հանդիսացել Հայաստանի համար իր տնտեսական ներուժն իրացնելու համար։

 

«Միացյալ Նահանգներն անհավանական հնարավորություն ունի ձևավորելու տարածաշրջանի ապագան՝ առաջ մղելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և տնտեսական ճկունությունը՝ համահունչ իր «Խաղաղության խաչմերուկ» կայուն խաղաղության տեսլականին»,– հայտարարվեց նամակում։ «Ներդրում կատարելն այս անցումային փուլում թույլ կտա Հայաստանին իրականացնել իր նպատակը՝ դիվերսիֆիկացնել էներգարտադրությունը և հեռանալ ռուսական էներգետիկ և առևտրային կախվածությունից»:

 

Անդրադառնալով Հայաստանի անվտանգությանը՝ նամակում պահանջվում էր, որ Պետքարտուղարությունը ակտիվացնի Հայաստանի հետ պաշտպանական ներգրավվածությունը, զարգացնի Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունները, և «դիտարկի Հայաստանի կառավարության դեռևս չբավարված խնդրանքը՝ զուտ պաշտպանական տեխնիկայի և իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ուսումանվարժությունների վերաբերյալ, այդ թվում՝ հակաօդային և հակաանօդաչու պաշտպանության սարքավորումների վերաբերյալ և իր սահմանները պաշտպանելու կարողությունը, ինչը «կարևոր է այն ժամանակ, երբ երկիրը բախվում է իր ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերի շարունակական սպառնալիքներին և նախագահ Իլհամ Ալիևի բռնի հռետորաբանությանը»:

 

Նամակում տեղ գտած մտահոգիչ այլ հարցերը ներառում էին Սիրիայի հայ համայնքի, ինչպես նաև Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «4-րդ դարից ի վեր Սուրբ Երկրում համաշխարհային քրիստոնեական ժառանգության գանձի» առջև ծառացած մարտահրավերները:

 

Հանձնախմբի անդամները շնորհավորեցին քարտուղար Ռուբիոյին նոր պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեցին, որ 119-րդ գումարման Կոնգրեսի ընթացքում կհամագործակցեն Հայաստանին առնչվող երկկուսակցական առաջնահերթությունների շրջանակներում, մասնավորապես, հիմնվելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2025թ․-ի հունվարի 15-ին ստորագրված ռազմավարական գործընկերության վրա՝ մի համաձայնագրի, որում «արտացոլվում են Կոնգրեսականների առավել լայն երկկուսակցական կոալիցիայի ջանքերը, որոնք զարգացրել են այս կարևոր երկկողմ հարաբերությունները մի քանի վարչակազմերի պաշտոնավարման ընթացքում», և «այն խոստումը, որ Հայաստանը դրսևորում է՝ որպես հուսալի ամերիկյան գործընկեր Հարավային Կովկասում»:

 

Պետքարտուղար Ռուբիոյին ուղղված նամակը եզրափակվեց. «Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում մի քաղաքականություն մշակելու համար, որը համահունչ կլինի ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին և մեր ժողովրդավարական արժեքներին»:

 

«Համագումարն իր գոհունակությունն է հայտնում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներին և անդամներին, ովքեր առաջնահերթություն են տվել հայերին աջակցելու ջանքերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի հայերի էթնիկ զտումներից հետո»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք ակնկալում ենք շարունակել մեր դրական աշխատանքային հարաբերությունները պետքարտուղար Ռուբիոյի հետ՝ օգնելու առաջ մղել հայկական հարցերով հանձնախմբի կողմից ընդգծված առաջնահերթությունները և ապահովել իմաստալից գործողություններ հայ ժողովրդին աջակցելու համար»:


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2025-05



 
 
bottom of page