Սենատոր Էդ Մարքին և Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Փանոսյան-Բուվեն Համագումարի կողմից Բոստոնում կազմակերպված Ծառայության մեծարման միջոցառման հովանավորների ընդունելության գլխավոր հյուրերից էին


(Ձախից աջ) Սենատոր Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս) զրուցում է դոկտոր Հենրի Բեն Մորգենթաու IV-ի, Համագումարի խորհրդի պատվավոր նախագահ Քերոլին Մուգարի և համանախագահ Թալին Յակուբյանի հետ։ Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվե
Բոստոն – Հունիսի 5-ի երեկոյան Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Բոստոնում (Մասաչուսեթս) կազմակերպել էր հովանավորների ընդունելություն՝ իր Ծառայության մեծարման շաբաթավերջի շրջանակներում: Շաբաթ օրվա հիմնական ծրագրից առաջ ընդունելությանը մասնակցեցին Համագումարի անդամներ, ազջակիցներ և հյուրեր, ելույթներով հանդես եկան ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվեն, ինչպես նաև Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Թալին Յակուբյանը և Օսկար Թաթոսյանը: Միջոցառումը վարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Սենատոր Էդվարդ Մարքի (դեմոկրատ, Մասաչուսեթս)
Երեկոն բացեց ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին՝ շնորհավորելով շաբաթավերջի մեծարվողներին և անդրադառնալով ամերիկահայ համայնքի հետ իր երկարատև գործընկերությանը մարդու իրավունքների և ԱՄՆ-Հայաստան քաղաքականության հարցերում։ Սենատոր Մարքին պատմեց Բաքու կատարած իր ուղևորության մասին՝ հայ պատանդների ազատ արձակման և տեղահանված հայերի անվտանգ վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության վրա անմիջականորեն ճնշում գործադրելու համար, և վերահաստատեց իր հանձնառությունն այդ նպատակներին: Նա ողջունեց Համագումարի համայնքին Բոստոնում, մինչ քաղաքը նշում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը:
«Ես Բաքու մեկնեցի՝ Ադրբեջանի ղեկավարությանը հասցնելու այն միտքը, որ նրանց կողմից մարդու իրավունքների ոտնահարումները պետք է դադարեցվեն, որ մենք պետք է տուն վերադարձնենք բոլոր հայ ռազմագերիներին և աջակցենք բոլոր տեղահանված հայերի անվտանգ վերադարձին… Մենք պետք է հասնենք այն օրվան, երբ հայերը Հայաստանում կարող են նույնքան հաջողակ լինել, որքան Ամերիկայի հայերը այստեղ», - ասաց սենատոր Մարքին։

Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Թալին Յակուբյանը և Օսկար Թաթոսյանը իրենց ելույթների ժամանակ
Այնուհետև Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Թալին Յակուբյանը դիմեց հյուրերին՝ հարգանքի տուրք մատուցելով Համագումարի հիմնադիր սկզբունքներին՝ հավաստիությանը, հետևողականությանը և վստահությանը, ու ողջունելով այն աջակիցների համայնքին, որոնց շարունակական ներգրավվածությունը հնարավոր է դարձրել Համագումարի աշխատանքը Վաշինգտոնում ավելի քան հինգ տասնամյակների ընթացքում։
«Այս շաբաթավերջը մի տոնակատարություն է, և այն նաև մի պահ է՝ գնահատելու, թե իրականում ինչ տեսք ունի ավելի քան 50 տարվա սկզբունքային, հետևողական և արդյունավետ քարոզչությունը։ Այն ունի այս դահլիճի տեսքը», - ասաց Յակուբյանը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվեն ելույթ ունեցավ՝ փոխանցելով Ֆրանսիայի վճռական աջակցությունը Հայաստանին և լավատեսություն հայտնելով Հայաստանի ապագայի նկատմամբ։ Նա հղում արեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջերս Հայաստան կատարած պետական այցին, որի արդյունքում նշանակալի գործընկերություններ հաստատվեցին պաշտպանության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում, և կոչ արեց Միացյալ Նահանգներին խորացնել իր ներգրավվածությունը Հայաստանի հետ։ Նա եզրափակեց իր խոսքը՝ շնորհակալություն հայտնելով Համագումարին և սենատոր Մարքիին հայ ժողովրդի անունից տասնամյակներ շարունակ իրենց կողմից իրականացրած քարոզչության համար։
«Մենք պետք է շատ զգոն լինենք։ Մենք դեռ պետք է աջակցենք Հայաստանի ջանքերին պաշտպանության ոլորտում… Բայց այն ուղերձը, որը ես իսկապես ուզում եմ փոխանցել՝ լավատեսությունն է, և սա այն է, ինչ մենք զգացինք որպես ֆրանսիական պատվիրակություն՝ Հայաստանից վերադառնալիս», - ասաց Փանոսյան-Բուվեն։

Համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով՝ ընդգծելով, որ Համագումարի ուժը Վաշինգտոնում կառուցված է տարիների հանդարտ, սկզբունքային աշխատանքի ընթացքում ձևավորված հարաբերությունների վրա, և որ համայնքային ներգրավվածության յուրաքանչյուր դրսևորում՝ հեռախոսազանգերից մինչև ներդրումներ, զգալի է կառավարության ամենաբարձր մակարդակներում։
«Ձեր աջակցությունը կարևոր է։ Ձեր ներգրավվածությունը կարևոր է։ Յուրաքանչյուր հեռախոսազանգ, յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր ջանք՝ նկատում են Կոնգրեսում, նկատում են Սենատում, նկատում են Սպիտակ տանը», - ասաց Թաթոսյանը։

Ձեր նվիրատվությունը՝ ի պատիվ մեր մեծարվողների և դրա ազդեցությունը, շատ ավելին է, քան մեկ երեկոն։
Մեր աջակիցների առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ ընդգծել մեր մեծարվողների աշխատանքը, բարձրացնել մեր առաքելության մասին իրազեկվածությունը և շարունակել այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք խթանում են Համագումարի աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR # 2026-25