top of page

Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանն ընտրվել են Համագումարի նոր համանախագահներ

  • Writer: Armenian Assembly of America
    Armenian Assembly of America
  • Feb 12, 2025
  • 4 min read

Համագումարի նոր համանախագահներ՝ Թալին Յակուբյան և Օսկար Թաթոսյան


Վաշինգտոն – Ս․թ․  փետրվարի 1-ին, Ֆլորիդա նահանգի Նեապոլ քաղաքում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կազմակերպեց մի հատուկ միջոցառում, որը ներառում էր ճեպազրույց Համագումարի անդամների և հյուրերի համար: Համագումարի Ազգային խորհրդի ժողովը տեղի ունեցավ հատուկ միջոցառման հետ զուգընթաց՝ որտեղ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանն ընտրվեցինն որպես Համագումարի նոր համանախագահներ։ Նախքան այս, Թաթոսյանն ու Յակուբյանը ծառայել էին որպես ընտրված համանախագահներ 2024թ․-ին։


(ձախից-աջ) Համագումարի նախկին համանախագահ Վան Գրիգորյան, Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահ, Համագումարի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյան, Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյան և Օսկար Թաթոսյան, Համագումարի խորհրդի անդամներ՝ Լիսա Գալուստյան, Վալինա Աղբաբյան, Հերման Պուրուտյան և Լու Էն Օհանյան
(ձախից-աջ) Համագումարի նախկին համանախագահ Վան Գրիգորյան, Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահ, Համագումարի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյան, Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյան և Օսկար Թաթոսյան, Համագումարի խորհրդի անդամներ՝ Լիսա Գալուստյան, Վալինա Աղբաբյան, Հերման Պուրուտյան և Լու Էն Օհանյան

Համագումարի խորհրդի երկարամյա անդամներ՝ Oscar Isberian Rugs-ի նախագահ Թաթոսյանը ու Yacoubian & Power LLP-ի գործընկեր ու հիմնադիր անդամ Յակուբյանը հանգստյան օրերի ընթացքում իրենց հանձնառությունը հայտնեցին կազմակերպությանը և հայ ժողովրդին: Նրանց մասնագիտական ​​փորձառությունն ու անձնական ներգրավվածությունը հայկական սփյուռքում և հայրենիքում թույլ են տալիս նրանց հաջողությամբ առաջնորդել Համագումարը դեպի ապագա:

 

2015թ․-ին Յակուբյանը ծառայեց որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնաժողովի համանախագահ, որտեղ գլխավորեց 160,000 հոգանոց խաղաղ երթը Լոս Անջելեսում: Նա Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է և 2015-2020թթ․-ին եղել է ՀԲԸՄ Արևմտյան շրջանի խորհրդի նախագահ: Յակուբյանը նաև դասավանդում է իրավաբանական գրագրություն և փաստաբանություն USC Gould-ի իրավաբանական ֆակուլտետում:

 

Թաթոսյանի ծառայությունը համայնքին ներառում է հետևյալ պաշտոնները․ Արևելյան թեմի Թեմական խորհրդի նախագահ, Արևելյան թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ, Սուրբ Ներսես ճեմարանի խորհրդի անդամ և Հայ օգնության ֆոնդի խորհրդի անդամ, ի լրումն իր հայրենի Չիկագո քաղաքում իր ծառայության՝ որպես Չիկագոյի Լիրիկական օպերայի օժանդակ գիլդիայի խորհրդի նախագահ և Չիկագոյի արվեստի ինստիտուտի օժանդակ խորհրդի անդամ:

 

Համագումարի Ազգային խորհրդի ժողովի ժամանակ Յակուբյանի և Թաթոսյանի ընտրությունից բացի ընտրվեցին հետևյալ պաշտոնյաները․ Բիանկա Քադյան-Դոդով՝ գանձապահ, Լիսա Գալուստյան՝ քարտուղար և Վալինա Աղբաբյան՝ քարտուղարի տեղակալ:

 

Խորհրդի նախագահ Քերոլին Մուգարը ստացավ պատվավոր նախագահի կոչում, իսկ Համագումարի նախկին համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնթոնի Բարսամյանը՝ համապատասխանաբար պատվավոր նախագահի և անմիջապես նախորդող համանախագահի:


Դեսպան Էդվարդ Ջերեջյան
Դեսպան Էդվարդ Ջերեջյան

Հանգստյան օրերը մեկնարկեցին դեսպան Էդվարդ Ջերեջյանի մասնակցությամբ քննարկումով, մինչ նա կիսվեց հայկական ծագումով ամերիկացի դիվանագետի իր կարիերայի մասին մտորումներով: Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ, դեսպան Ջերեջյանը քննարկեց պատասխանատվության զգացում ունենալը, որը ստիպեց իրեն համալրել ԱՄՆ արտաքին ծառայության շարքերը, որտեղ նա ծառայեց ութ նախագահների օրոք՝ Ջոն Քենեդիից մինչև Բիլ Քլինթոն, որից հետո՝ որպես ԱՄՆ դեսպան Սիրիայում և Իսրայելում: Նա անդրադարձավ Հայաստանի ներկա վիճակին և քաղաքական իրողություններին, նշելով, որ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները իր հարևանների և տարածաշրջանային դերակատարների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ պաշտպանելով իր ինքնությունը, կրոնը, մշակույթը և ժողովրդավարությունը։ Դեսպան Ջերեջյանը, ով ներկայումս Հարվարդի Քենեդիի դպրոցի գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆեր կենտրոնի ավագ գիտաշխատող է, նաև մանրամասներ ներկայացրեց ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի նոր ղեկավարության ու հայկական հարցերի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:


Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյան և Համագումարի հետազոտությունների ու վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյան
Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյան և Համագումարի հետազոտությունների ու վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյան

Ճեպազրույցի հատվածը վարեցին Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Համագումարի Հետազոտությունների ու վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյանը, ովքեր խոսեցին Համագումարի 2025թ․-ի առաջնահերթությունների, ծրագրերի և գործունեության մասին, մասնավորապես՝ քարոզչության և կրթության, ակտիվիստական գործունեության կարևորության և մասնակցության մեթոդների մասին, ներառյալ՝ Համագումարի առաջիկա Քարոզչական գագաթնաժողովը՝ 2025թ․-ի մարտի 31-ից ապրիլի 2-ը, և Համագումարի առաջատար Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագիրը Վաշինգտոն մայրաքաղաքում և Ամառային փորձնակների ծրագիրը Երևանում:


Համագումարի անդամներ և հյուրեր, որոնք մասնակցում են հատուկ ճեպազրույցի միջոցառմանը Ֆլորիդա նահանգիի Նեապոլ քաղաքում
Համագումարի անդամներ և հյուրեր, որոնք մասնակցում են հատուկ ճեպազրույցի միջոցառմանը Ֆլորիդա նահանգիի Նեապոլ քաղաքում

Հայաստան ծառատունկ ծրագրի ղեկավար Թոմ Կարապետյանը ներկայացրեց կազմակերպության գործունեւթյան կարևորագույն ուղղությունները, ինչպես նաև գործունեության և ձեռքբերումների համառոտ հաշվետվություն:

 

Համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը հայտնեց, թե ինչպես իրեն ոգեշնչեց մասնակիցների «հանձնառության խորությունը» ճեպազրույցի ժամանակ, մինչ «տարբեր սերունդների անհատներ արտահայտեցին իրենց շահագրգռվածությունը՝ աջակցել Հայաստանին և նրա զարգացմանը»:

 

«Ես անձամբ ոգևորված եմ այս նոր սկսված տարվա համար՝ աշխատելով անհատների և կազմակերպությունների հետ՝ առաջ մղելու առաքելությունը և աջակցելու Հայաստանին», - ասաց նա։


Հանձնաժողովի անդամներ և միջոցառման հովանավորներ Գառնիկ և Քերըն Դուրգարյաններ և Էնթոնի ու Նենսի Բարսամյաններ


Երեկոյի ծրագրում ընդգրկված էին Համագումարի նախկին համանախագահներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի ու ներկայիս համանախագահներ Օսկար Թաթոսյանի և Թալին Յակուբյանի ելույթները: Հատուկ միջոցառումն ավարտվեց ընթրիքով և հայկական երաժշտության ուղեկցությամբ երեկոյով՝ «Մալ Բարսամյան» խումբի կատարմամաբ։


Համագումարի Ֆլորիդա նահանգի Նեապոլ քաղաքի հանձնաժողովի անդամներ․

 (ձախից աջ) Լու Էնն Օհանյան, Նենսի Բարսամյան, Քերըն Դուրգարյան, Լուսին Կապրեիլյան, Մելանի Բիլազարյան, Դայան Սուրաբյան և Լիսա Ներսեսյան Ռիչարդսոն


«Ֆլորիդա նահանգի Նեապոլ քաղաքում ես պատիվ ունեցա ականատես լինել ամերիկահայերի եռանդուն հավաքույթի՝ միավորված մեր սփյուռքի ամրապնդման, հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և հայկական հարցի առաջխաղացման համատեղ հանձնառությամբ»,- ասաց Յակուբյանը: «Հայկական համագումարի ջանքերի շուրջ համախմբվելու նրանց խանդավառությունն ու նվիրվածությունը վերահաստատեցին միասնության ուժը՝ ավելի ամուր, ավելի համախմբված հայկական ապագայի կերտման գործում: Այս հավաքույթն ավելին էր, քան պարզապես հանդիպում, այն վկայում էր մեր ժողովրդի անսասան ոգու և հայկական ինքնությունը համաշխարհային հարթակում պահպանելու, առաջ մղելու և բարձրացնելու հավաքական կամքի մասին»:


Հատուկ շնորհակալություն մեր առատաձեռն հովանավորներին, ում աջակցությունը Համագումարի առաքելությանն և աշխատանքին անգնահատելի է
Հատուկ շնորհակալություն մեր առատաձեռն հովանավորներին, ում աջակցությունը Համագումարի առաքելությանն և աշխատանքին անգնահատելի է

Համագումարը հատուկ շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի անդամներ Քերըն Դուրգարյանին, Նենսի Բարսամյանին, Մելանի Բիլազարյանին, Լուսին Կապրեիլյանին, Լու Էնն Օհանյանին, Լիսա Ներսեսյան Ռիչարդսոնին և Դայան Սուրաբյանին։

 

Համագումարը շնորհակալություն է հայտնում իր հովանավորներին, ովքեր իրենց առատաձեռնությամբ օգնում են աջակցել մեր առաքելությանը և աշխատանքին:


Գլխավոր հովանավոր․

Քերոլին Մուգար

 

Պլատինե հովանավորներ.

 

Ասպետ և Մարգարետ Զաքարյան հիմնադրամ

Էդվարդ և Սյուզըն Ադամյաններ և Հերբ Ալեքսանդր (հոգաբարձուներ)

Գառնիկ և Քերըն Դուրգարյաններ

Մ. Բրյուս և Լու Էն Օհանյան

Պոնտիշ Երամյան և Անի Երամյան Սփիրս

 

Ոսկե հովանավորներ.

 

Էնթոնի և Նենսի Բարսամյաններ

Lord's & Ladys գեղեցկության սրահ՝ Մայքլ և Քայ Բարսամյաններ

Դոկտոր Սեթ և Մելանի Բիլազարյաններ

Mono Uommo՝ Արդա և Լին Բոյար

Ժիրայր և Ալին Քրիստիանյաններ

Րաֆֆի և Նինա Ֆեստեքջյաններ

Լիսա Գալուստյան

Սեմ և Լուսին Կապրեիլյաններ և ընտանիք

Ջորջ Քեուշգերյան և Բեթի Ջամգոչյան 

Արմեն և Սիլվի Մեգերդիչյաններ

Դեյվիդ և դոկտոր Միռնա Օնանյաններ

Փոլ և Դայան Սուրաբյաններ

Օսկար Թաթոսյան

Անի Սիմոնյան Թոթահ

 

Նվիրատվություններ ի աջակցություն մեր աշխատանքին

 

Օրելյան և Անահիտ Մարտիրոս

Մարիամ Նիշանյան

Լուսինե Փիլոսյան

Թոմաս Վարպետյան


Շնորհակալություն Համագումարի բոլոր անդամներին և հյուրերին, ովքեր ներկա էին՝ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսից մինչև Անգլիայի Լոնդոն



Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###

NR# 2025-06


 
 
bottom of page