top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Search


Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է նոր տնօրենին Հայաստանի գրասենյակում և հասարակայնության հետ կապերի ու թվային ներգրավվածության կառավարչին
Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ուրախ է ողջունել Արմեն Սահակյանին՝ որպես իր Հայաստանի գրասենյակի տնօրենին, և Սոֆիա Բադալյանին՝ որպես իր հասարակայնության հետ կապերի և թվային ներգրավվածության կառավարչին։
Mar 32 min read


Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Բաքվում պատանդ պահվող քրիստոնյա հայերի կեղծ դատավարությունների և դատավճռի վերաբերյալ
Ամերիկայի hայկական համագումարը (Համագումար) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Բաքվի ռազմական դատարանի կողմից երեկ կայացրած դատավճիռները, որոնցով մի քանի հայ քաղբանտարկյալներ և արցախցի (Լեռնային Ղարաբաղ) նախկին պաշտոնյաներ դատապարտվել են ցմահ ազատազրկման և երկարատև բանտարկության՝ մարդու իրավունքների պաշտպանների կողմից լայնորեն՝ որպես հիմնարար կերպով անարդար քննադատված դատավարությունների արդյունքում։
Feb 103 min read


Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները կոչ են անում ազատ արձակել Բաքվի կողմից պահվող հայ պատանդներին և ապահովել արցախահայերի վերադարձի իրավունքը
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նախորդ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքական ղեկավարությանը» և ապահովել վերադարձի իրավունքը։
Jul 18, 20251 min read


Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների կիզակետում Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումներն էին
«Մարդու իրավունքները Թուրքիայում այսօր» խորագրով Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներում անդրադարձ կատարվեց Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակին, իսկ քննարկման մասնակիցներն էին մարդու իրավունքների ակտիվիստ և NBA-ի նախկին խաղացող Էնես Կանտեր Ֆրիդոմը, «Ընդհանուր արժեքների դաշինք»-ի գործադիր տնօրեն Ալպ Ասլանդոգանը և Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոկտոր Մայքլ Ռուբինը
Jun 10, 20254 min read


Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների կիզակետում Ադրբեջանի մարդու իրավունքների ծայրահեղ վատ իրավիճակն էր
Ապրիլի 29-ի լսումների ժամանակ Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի) հայտարարեց, որ ինքը մի օրենսդրական ակտ է պատրաստում՝ «Ադրբեջանի ժողովրդավարության» ակտը, որը միտված է լուծելու Ադրբեջանի մարդու իրավունքների ողբերգական վիճակը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Apr 29, 20252 min read


Թրամփի վարչակազմը նախագահական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարածեց մի հիշատակի հայտարարություն, որում օգտագործվել է ցեղասպանության բառարանային սահմանում՝ իր նախորդներից շատերի պես:
Apr 24, 20254 min read


Ի հիշատակ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) սգում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հանգուցյալ պապի՝ նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի վախճանը, ով աշխարհին հորդորեց երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը։
Apr 21, 20252 min read


Համագումարը հյուրընկալեց ոգեշնչող Քարոզչական գագաթնաժողով Կապիտոլիումի բարձունքում, որի գլխավոր մասնակիցներից էր Ջո Մանգանիելոն
Հարյուրավոր ամերիկահայեր քարոզեցին Կապիտոլիումի բարձունքում հայ պատանդների ազատ արձակման օգտին՝ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ ս․թ․ մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը:
Apr 11, 20255 min read


Հայկական հարցերով հանձնախմբի անդամներն անմիջական, ակտիվ ամերիկյան ներգրավվածության կոչ են անում խաղաղության բանակցություններում
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), Դեյվիդ Վալադեոն (հանրապետական, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), 21 այլ կոնգրեսականների հետ միասին նամակ ուղարկեցին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում ամերիկյան ուղղակի և ակտիվ ներգրավվածության կոչ անելով, հաղորդեց Ամերիկայի հայկ
Apr 8, 20252 min read


Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի առջև
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովի առջև՝ 2026թ․-ի ֆինանսական տարվա ֆինանսավորման վերաբերյալ Ենթահանձնաժողովի վկաների հրապարակային լսումների ժամանակ, կոչ անելով Հայաստանին հատկացնել մարդասիրական օգնություն և անվտանգության աջակցություն, շարունակաբար կիրարկել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը
Apr 2, 20252 min read


Ջո Մանգանիելոն կարևոր ելույթ ունեցավ Կոնգրեսական Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը Կապիտոլիումի բարձունքում
Դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն միացավ կոնգրեսականներին՝ որպես Կոնգրեսական Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա միջոցառման գլխավոր բանախոս: Ս․ թ․ ապրիլի 2-ին հուզիչ հարգանքի տուրք մատուցելով իր մեծ տատիկին, ով Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր, նա հանդես եկավ հզոր և հուզիչ ելույթով Կապիտոլիումի բարձունքում լեփ-լեցուն դահլիճում։
Apr 2, 20253 min read
bottom of page