top of page

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Search


Ամերիկայի հայկական համագումար. խաղաղության ձևաչափը պետք է ապահովի անվտանգություն, արդարություն ու հաշվետվողականություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագրի նախաստորագրումը, զուգորդված անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ ստորագրված «Համատեղ հռչակագրի» հետ՝ կարևոր դիվանագիտական հանգրվան է։ Այնուամենայնիվ, դրա իրական նշանակությունը կախված կլինի նրանից, թե արդյոք այն իրական առաջընթաց կապահովի անվտանգության, մարդասիրական և ինքնիշխանության չլուծված մարտահրավերների հարցում, որոնք շարունակում են սպառնալ երկարատև խաղաղ
7 days ago2 min read


Վաշինգտոնում Համագումարի 2025թ․-ի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանակներում ընդգծվեց քաղաքականություն ձևավորող մարդկանց հետ անմիջական կապ հաստատելու կարևորությունը
Այս ամռանը 21 ուսանողներից բաղկացած տաղանդավոր և առույգ խումբը մասնակցեց Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրին Վաշինգտոն մայրաքղաքում: Նրանք ձեռք բերեցին արժեքավոր մասնագիտական հմտություններ՝ տարբեր գրասենյակներում պրակտիկա անցնելով և անմիջական փորձով ծանոթացան կառավարության գործունեությանը։ Նրանք նաև մասնակցեցին բազմաթիվ տեղական հայկական մշակութային միջոցառումների և կրթական հնարավորություններին։
7 days ago5 min read


Կոնգրեսականներ Թայթուսը և Բիլիրաքիսը ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման երկկուսակցական ակտ
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական օրինագծի ներկայացումը, որը գլխավորեցին կոնգրեսական Դինա Թայթուսը (դեմոկրատ, Նևադա) և կոնգրեսական Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), և որով կոչ է արվում վերանայել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ միջազգային իրավունքի խախտումների համար:
Mar 222 min read


Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը միաձայն ընդունեց Հայաստանին վերաբերող կոնգրեսական Ամոյի առաջարկած փոփոխությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2026թ․-ի ֆինանսական տարվա Պետդեպարտամենտի վերալիազորման ակտի քննարկման ժամանակ Ներկայացուցիչների պալատի անդամ Գեյբ Ամոյի կողմից առաջարկված H.R.3000-ի փոփոխությունն ընդունվեց միաձայն համաձայնությամբ։
Mar 221 min read


Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ
1991թ․-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը, միասնական ոգով և վճռականությամբ, հռչակեց և ապահովեց իր վաղուց փայփայած անկախությունը։ Հայերը սփյուռքում, ամբողջ նախկին Խորհրդային Միությունում և Լեռնային Ղարաբաղում վճռականորեն միասին քայլ արեցին ի նշան համերաշխության։
Mar 221 min read


Կապվելով ժառանգությանը և վերարթնացնելով ոգևորությունը. Ամերիկայի հայկական համագումարը նշում է հաջողված Ամառային փորձնակների ծրագիրը Հայաստանում
Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Ամառային փորձնակների ծրագիրը Հայաստանում եզակի հնարավորություն ընձեռեց վեց ուսանողներին աշխատել հայրենիքում՝ միաժամանակ ընկղմվելով Երևանի առօրյա կյանքի մեջ ու բացահայտելով երկրի հարուստ պատմությունն ու մշակութային կապերը։
Mar 223 min read


Համագումարը սգում է հոգաբարձուների խորհրդի անդամ, Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ և առաքելական ուղևորության մասնակից Սթիվեն (Սթիվ) Ժիրայր Հովնանյանի վախճան
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր խորին ցավակցությունն է հայտնում Սթիվեն (Սթիվ) Ժիրայր Հովնանյանի ընտանիքին և բարեկամներին․ Սթիվենը կյանքից հեռացավ 2025թ․-ի սեպտեմբերի 15-ին։
Mar 213 min read


Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը և Հայոց ցեղասպանությունը՝ Փիթեր Բալաքյանի անունից
Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը վախճանվեց սեպտեմբերի 3-ին՝ 99 տարեկան հասակում։ Նա հոգեբանա-պատմության (հոգեբանություն և պատմություն) ոլորտի ականավոր մասնագետ էր, որի հիմնադրմանը նպաստել է իր մենթոր՝ ականավոր հոգեբույժ և պատմաբան, «Երիտասարդ Լյութեր» և «Գանդիի ճշմարտությունը» գրքերի հեղինակ Էրիկ Էրիկսոնի հետ միասին։ Լիֆթոնի ներդրումը մեր ժամանակների հասարակական մտքում կենտրոնական դեր ունի զանգվածային բռնության, տրավմայի և վերապրողների փորձի մեր ըմբռնման մեջ։
Mar 216 min read


Գազայում պատերազմի ավարտի գործում նախագահ Թրամփի հաջողության կապակցությամբ, Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում նախագահին ապահովել Բաքվում պահվող պատանդների ազատ արձակումը
Հայտարարելով Գազայում պատերազմի ավարտի և իսրայելցի պատանդների վերադարձի մասին, նախագահ Դոնալդ Թրամփը հռչակեց «ահաբեկչության և մահվան դարաշրջանի ավարտի ու հավատքի, հույսի և Աստծո դարաշրջանի սկիզբի մասին», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)։ Ընդհանուր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման այս պատմական զարգացումից բացի, նախագահ Թրամփն իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև այլ վայրերում երկարատև հակամարտությունների լուծման վրա, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը։
Mar 211 min read


«Միաձայն խոսելով» Ամերիկայի հայկական համագումարը հյուրընկալեց լրատվամիջոցների և ժամանցի ոլորտի հայերի մի ոգեշնչող պանելային քննարկում
Ս․թ․ նոյեմբերի 2-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի համալսարանական ակումբում կազմակերպեց ոգեշնչող պանելային քննարկում լրատվամիջոցների և ժամանցի ոլորտի ականավոր հայերի մասնակցությամբ։
Mar 215 min read


Համագումարի փորձնակների ծրագրի շրջանավարտ Քեթրին Սարաֆյանն ամուսնու՝ Մեհեր Գուրջյանի հետ, կազմակերպեցին Ծովածոցի շրջանի անդամների ընդունելություն՝ Համագումարի անդամների և փորձնակների համար
Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոն մայրաքաղաքի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ, «Օսկար» մրցանակի դափնեկիր պրոդյուսեր և Pixar-ի արտադրության գծով ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանն իր ամուսնու՝ Մեհեր Գուրջյանի հետ միասին իրենց տանը կազմակերպեցին հատուկ ընդունելություն անդամների համար:
Mar 213 min read


Ամերիկայի հայկական համագումարը Ֆրեզնոյի համայնքի համար կազմակերպեց հայկական քարոզչության վերաբերյալ ճեպազրույց
Ս․թ․ հոկտեմբերի 29-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի Սուրբ Պողոս հայկական եկեղեցում անցկացրեց քարոզչության վերաբերյալ ճեպազրույց և ընդունելություն: Միջոցառումը համախմբեց Ֆրեզնոյի մեծ համայնքի ներկայացուցիչներին՝ հայամետ հարցերի, ընթացիկ իրադարձությունների և Համագումարի աշխատանքների վերաբերյալ թարմացումներ տրամադրելու համար։
Mar 213 min read


Ամերիկայի հայկական համագումարն ընտրվել էՄիավորված Ազգերի Կազմակերպության ՀԿ-ներիխորհրդի (CoNGO) անդամ
Անցյալ ամիս Միավորված Ազգերի Կազմակերպության հետ խորհրդատվական հարաբերությունների մեջ գտնվող հասարակական կազմակերպությունների համաժողովի 28-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ընտրվեց ծառայելու դրա խորհրդում։
Mar 212 min read


Սենատորներ Մարքին և Ուայթհաուսը առաջնորդեցին 27 սենատորների աջակցությունը վայելող մի նամակ,
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց սենատորներ Էդ Մարքիի (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) գլխավորած կոնգրեսական նամակը, որով կոչ է արվում պետքարտուղար Մարկո Ռուբիոյին պահանջել, որ Ադրբեջանը անհապաղ ազատ արձակի բոլոր հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին
Mar 212 min read


Ամերիկայի հայկական համագումարն աներկբայորենդատապարտում է ազգային փոքրամասնություններիև հայ համայնքի վրա թիրախավորված հարձակումները Նամակ է ուղարկում կառավարիչ Օզին
Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) աներկբայորեն դատապարտում է էթնիկ փոքրամասնությունների և հայ համայնքի վրա թիրախավորված հարձակումները։ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) կառավարիչ դոկտոր Մեհմեթ Օզին ուղղված իրենց նամակում՝ Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանն ու Օսկար Թաթոսյանը կտրականապես մերժեցին վերջին դիտողությունները, որոնք ընտրողաբար թիրախավորում են ամերիկահայերին։
Mar 201 min read


Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովի ժամանակ Ամերիկայի հայկական համագումարը շեշտեց Բաքվի կողմից պահվող հայ քրիստոնյա պատանդների ազատ արձակման կարևորությունը
Անցյալ շաբաթ Վաշինգտոն մայրաքաղաքում կայացած Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) միացավ համաշխարհային առաջնորդներին, քաղաքականության մշակողներին և քարոզիչներին՝ աշխարհով մեկ կրոնական ազատության պաշտպանությունն առաջ մղելու համար։
Mar 202 min read


Հարցեր փոխնախագահ Վենսի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության շուրջ, մինչ սոցիալական ցանցերում գրառումը հեռացվել է
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան լայնորեն լուսաբանվեց հայկական լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ ծաղկեպսակ դնելու արարողությունը և լռության րոպեն հավերժական կրակի մոտ։ Սակայն, ջնջելով Հայոց ցեղասպանության մասին գրառումը, նա հետ կանգնեց ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հստակ դիրքորոշումից։
Mar 202 min read


Ամերիկայի հայկական համագումարը ձմռան հանգստյան օրերից մեկի ժամանակ միջոցառում անցկացրեց Ֆլորիդայում, հաստատեց Հոգաբարձուների խորհրդի ընտրությունների արդյունքները
Անցյալ ամիս՝ հունվարի 16-ին և 17-ին, Ֆլորիդա նահանգի Դելրեյ Բիչ քաղաքում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կազմակերպեց ձմեռային հանգստայն օրերի մի միջոցառում, որը ներառում էր նվիրատուներին նվիրված հատուկ միջոցառում և դինամիկ ճեպազրույց, ինչպես նաև երեկոյան ընդունելություն և ընթրիք՝ Ջոն Բերբերյանի նվագախմբի մասնակցությամբ:
Mar 202 min read


Կոնգրեսական Փալոնն առաջնորդում է Հայկական հարցերով հանձնախմբի նամակն ուղղված հատկացումների հանձնաժողովին
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջնորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և դրան առնչվող ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին (NSRP) ուղղված մի նամակ, որով կոչ է արվում անվտանգության աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերին, ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկո
Mar 133 min read


Տեղեկագիր. Իրանի հայ համայնքը
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հրապարակել է նոր տեղեկագիր, որում առանձնացվում են Իրանի հայ համայնքի պատմությունը, ներկայությունը և հաստատությունները։
Mar 61 min read
bottom of page