Գազայում պատերազմի ավարտի գործում նախագահ Թրամփի հաջողության կապակցությամբ, Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում նախագահին ապահովել Բաքվում պահվող պատանդների ազատ արձակումը
- Armenian Assembly of America

- Mar 21
- 1 min read

Վաշինգտոն – Հայտարարելով Գազայում պատերազմի ավարտի և իսրայելցի պատանդների վերադարձի մասին, նախագահ Դոնալդ Թրամփը հռչակեց «ահաբեկչության և մահվան դարաշրջանի ավարտի ու հավատքի, հույսի և Աստծո դարաշրջանի սկիզբի մասին», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)։
Ընդհանուր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման այս պատմական զարգացումից բացի, նախագահ Թրամփն իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև այլ վայրերում երկարատև հակամարտությունների լուծման վրա, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը։
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ նախագահ Թրամփի հանդիպման և Սպիտակ տանը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ նախագահ Թրամփը խոստացավ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել պատանդների ազատ արձակման հարցը։ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Թրամփը նշեց այն փաստը, որ Բաքուն հայ պատանդներ է պահում. «Դուք ասացիք, որ կան 23 քրիստոնյաներ, որոնց կցանկանայիք դուրս բերել, ճի՞շտ է։ 23՞։ Որովհետև ես նրան խնդրելու եմ դա անել։ Կարծում եմ՝ նա դա կանի նաև ինձ համար»։
«Մենք հորդորում ենք նախագահ Թրամփին ապահովել Բաքվում գտնվող հայ քրիստոնյա պատանդների անհապաղ ազատ արձակումը, ճիշտ այնպես, ինչպես նա ցույց տվեց, որ կարող է դա հաջողությամբ անել՝ ազատ արձակելով Համասի կողմից Գազայում պահվող պատանդներին»,- հայտարարեցին Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը։ «Իսկական խաղաղության հնարավոր չէ հասնել, քանի դեռ Բաքվում անարդարացիորեն պատանդներ են պահվում»,- շարունակեցին նրանք։ «Այսքան ավերածություններ տեսնելով՝ մենք աղոթում ենք հակամարտության իրական ավարտի և մշտական խաղաղության համար»։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR # 2025-41


