Վաշինգտոնում Համագումարի 2025թ․-ի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանակներում ընդգծվեց քաղաքականություն ձևավորող մարդկանց հետ անմիջական կապ հաստատելու կարևորությունը
- Armenian Assembly of America

- 3 days ago
- 5 min read

Վաշինգտոն – Այս ամռանը 21 ուսանողներից բաղկացած տաղանդավոր և առույգ խումբը մասնակցեց Ամերիկայի հայկական համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրին Վաշինգտոն մայրաքղաքում: Նրանք ձեռք բերեցին արժեքավոր մասնագիտական հմտություններ՝ տարբեր գրասենյակներում պրակտիկա անցնելով և անմիջական փորձով ծանոթացան կառավարության գործունեությանը։ Նրանք նաև մասնակցեցին բազմաթիվ տեղական հայկական մշակութային միջոցառումների և կրթական հնարավորություններին։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել հիմնական ընտրված պաշտոնյաների, գիտնականների և առաջատար մասնագետների հետ։ Այս հանդիպումների և Համագումարի կոնգրեսական հարաբերությունների ջանքերի միջոցով ուսանողները ձեռք բերեցին անհրաժեշտ հմտությունները՝ իրենց և ամերիկահայ համայնքի օգտին քարոզչություն իրականացնելու համար։
Այս ամռանը Կապիտոլիումի բարձունքում Համագումարի փորձնակները հանդիպեցին սենատոր Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս), սենատոր Քրիս Վան Հոլենի (դեմոկրատ, Մերիլենդ), կոնգրեսական Փոլ Գոսարի (հանրապետական, Արիզոնա), կոնգրեսական Ջիմ Կոստայի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), կոնգրեսական Լորա Ֆրիդմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), կոնգրեսական Յանգ Քիմի (հանրապետական, Կալիֆոռնիա), կոնգրեսական Դեյվ Մինի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնի (դեմոկրատ, Մասաչուսեթս), կոնգրեսական Ռոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (դեմոկրատ, Նյու Ջերսի), կոնգրեսական Ջորջ Լաթիմերի (դեմոկրատ, Նյու Յորք) և կոնգրեսական Փոլ Տոնկոյի (դեմոկրատ, Նյու Յորք) հետ: Նրանք քննարկեցին մեր համայնքի համար կարևոր հարցեր սենատորներ Ռաֆայել Ուորնոքի (դեմոկրատ, Ջորջիա), Էլիսա Սլոտկինի (դեմոկրատ, Միչիգան), Թիմ Շիհիի (հանրապետական, Մոնտանա), Բեն Ռեյ Լուխանի (դեմոկրատ, Նյու Մեքսիկո) և Թիմ Սքոթի (հանրապետական, Հարավային Կարոլինա) գրասենյակների աշխատակիցների, ինչպես նաև կոնգրեսականներ Նանետ Բարագանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուլիա Բրաունլիի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջեյ Օբերնոլտի (հանրապետական, Կալիֆոռնիա), Խուան Վարգասի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջահանա Հեյսի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Քրիս Պապասի (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Դոնալդ Նորքրոսի (դեմոկրատ, Նյու Ջերսի), Դինա Թայթուսի (դեմոկրատ, Նևադա), Խոակին Կաստրոյի (դեմոկրատ, Տեխաս) և Ռաջա Կրիշնամուրթիի (դեմոկրատ, Իլինոյս) գրասենյակների աշխատակիցների հետ։

Իրենց նոր կատարելագործված հմտություններով ամառային փորձնակներն առաջատար դեր ստանձնեցին Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված «Վարդանի ասպետներ և դուստրեր» հաջողակ քարոզչական օրվա ընթացքում Կապիտոլիումի բարձունքում։ Համագումարի փորձնակները «Ասպետներ և դուստրեր»-ի խմբերին ուղեկցեցին Կոնգրեսի միջանցքների և գրասենյակների լաբիրինթոսով, օգնեցին արտահայտել համայնքի մտահոգություններն ու խնդրանքները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տրամադրեցին փաստեր և տեղեկատվություն։
«Կապիտոլիումի բարձունքում քարոզչությունն ինձ հիշեցրեց, թե որքան կարևոր է ուղղակիորեն համագործակցել քաղաքականություն ձևավորող մարդկանց հետ։ «Ասպետների և դուստրերի» քարոզչական օրվա ընթացքում ես հնարավորություն ունեցա ակտիվորեն մասնակցել սենատոր Պադիլյայի և Կալիֆոռնիայի մի քանի կոնգրեսականների հետ հանդիպումներին, որոնցից յուրաքանչյուրը մի հնարավորություն էր իրական մտահոգություններ բարձրաձայնելու համար։ Ինչ-որ իսկապես իմաստալից բան կար ազգային որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող մարդկանց դիմաց նստելու և խոսելու հնարավորություն ունենալու մեջ՝ այն տեսակետների մասին, որոնք հաճախ անտեսված են մնում, հատկապես հայկական հարցերի, ինչպիսիք են` տարածաշրջանային անվտանգությունը, մարդասիրական օգնությունը և ցեղասպանության մասին կրթությունը։ Սրանք թեմաներ են, որոնք միշտ չէ, որ արժանանում են այն ազգային ուշադրության, որին արժանի են և դրանց այսպիսի վայրերում բարձրաձայնելը՝ քայլ է դեպի այն, որ դրանք մնան օրակարգում։»,- ասաց Ֆրեզնոյի պետական համալսարանի ուսանողուհի և Հայկական ազգային ինստիտուտի պրակտիկանտ Նելլի Չոբանյանը։

Համագումարի փորձնակները մասնակցեցին նաև մի շարք կարևոր լսումների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի «Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի առաջխաղացում» թեմայով ճեպազրույցին, որին մասնակցում էր Գարո Փայլանը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի «Ուկրաինայում վատ գործարքի գինը» թեմայով լսումներին, և Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության ճեպազրույցը՝ կոնգրեսական Ուիլսոնի և սենատոր Ուիքերի մասնակցությամբ։ Համագումարի փորձնակները նաև օգտվեցին Կապիտոլիումի բարձունքում շրջագայությունների հնարավորությունից, որոնք վարում էին Համագումարի փորձնակներ Քրիստիան Աբրիմյանը, Մարիա Գալստյանը և Օֆելիա Եղիյանը, ովքեր աշխատում են կոնգրեսական գրասենյակներում:

Փարձնակները նաև հանդիպեցին նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսի, «Իմ քաղցր երկիր» ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանի, «The Next 50»-ի ապագա գործադիր տնօրենի և Միչիգան նախկին նահանգային ներկայացուցիչ Մարի Մանուկյանի հետ, նախկին կոնգրեսական աշխատակից Մարիա Մարտիրոսյան Իսախանյանի, Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Նորիս Բալաբանյանի, Հայաստանի համար ազգային աղոթքի նախաճաշի նախագահ Էմանուել Խաչատուրովի, Deloitte DC-ի հայ աշխատակիցների՝ Թադե Իսախանյանի գլխավորությամբ, Ամերիկայի հայկական համագումարի հետազոտությունների և վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյանի և Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։ Ամառային փորձնակները նաև մասնակցեցին Կոնգրեսի գրադարանի անհատական շրջագայության, որը կազմակերպել էր Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանի մասնագետ, դոկտոր Խաչիկ Մուրադյանը: Փորձնակները նաև մասնակցեցին պարի դասընթացների «Հայ հոգի» պարային անսամբլի հետ և Nahigian Strategies-ի 25-ամյակին նվիրված երեկույթին:

«Nahigian Strategies»-ի 25-ամյակին նվիրված երեկույթին մասնակցելուց հետո Սեմ Վահանյանն ասաց. «Որպես Ջորջիա նահանգից եկած ամերիկահայ փորձնակ և բիզնեսի ոլորտի ուսանող, ես հնարավորություն ունեցա խոսել Վաշինգտոն մայրաքաղաքի տարածաշրջանի բազմաթիվ գործարարների հետ։ Տեղական մարքեթինգի մասնագետներից մեծ խրախուսանք ստացա Վաշինգտոնում աշխատելու հետ կապված վախի գործոնը հաղթահարելու համար: Միջավայրը պաշտոնական հագուստի և հանգիստ մթնոլորտի կատարյալ համադրություն էր, քանի որ 2000-ականների թեմատիկ երեկույթ էր: Երեկոյիս ամենանշանակալից պահը Ռոբերտ Քենեդիի հետ լուսանկարվելն էր, ինչը բարձրացրեց ողջ միջոցառման տրամադրությունը»։

Դեսպան Էվանսի հետ խմբի հանդիպումից հետո, Համագումարի փորձնակ Չարլզ Շլինդվեյնը, ով ամառն անցկացրեց Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում աշխատելով, կիսվեց իր տպավորություններով. «Դեսպան Էվանսը շատ գիտակ և համեստ ջենտլմեն էր։ Նա փորձագիտական տեսակետից խոսեց Հայաստանի և Ամերիկայի արտաքին հարաբերությունների մասին, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ։ Ես շատ տպավորված էի, որ նա նաև արժանացավ Մորգենթաուի մրցանակին։ Մորգենթաուն օգնեց տատիկիս գիրք գրել իմ նախապապի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ ունեցած փորձառությունների մասին: Կարծում եմ՝ դեսպան Էվանսի պատասխանները մեր հարցերին շատ խորիմաստ էին և արժեքավոր մտքեր էին պարունակում»։

Համագումարի Թերջենյան-Թոմաս 2025թ․-ի փորձնակների ծրագրին մասնակցեցին. Քրիստիան Աբրիմյանը, ով սովորում է Ֆեյրֆիլդ համալսարանում, Լևոն Ալյանակյանը, ով սովորում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, Արշակ Ավետիսյանը, ով սովորում է Ուիլյամ և Մերի համալսարանում, Ադելին Չանտին, ով սովորում է Սկրիպս համալսարանում, Նելլի Չոբանյանը, ով սովորում է Ֆրեզնոյի պետական համալսարանում, Քայլ Ֆիցպատրիկը, ով սովորում է Ամերիկյան համալսարանում, Մարիա Գալստյանը, ով սովորում է Ջորջթաունի համալսարանում, Դիանա Գրիգորյանը, ով սովորում է Ամհերստի Մասաչուսեթսի համալսարանում, Սերգեյ Խաչատրյանը, ով սովորում է Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում, Էլիզաբեթ Մարգարյանը, ով սովորում է Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում, Վիկտորիա Մնացականյանը, ով սովորում է Եյլի համալսարանում, Արին Մուսուրլյանը, ով սովորում է Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում, Քլոե Նիշանյանը, ով սովորում է Չեփմենի համալսարանում, Էրիկ Սաակյանը, ով սովորում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, Չարլզ Շլինդվեյնը, ով սովորում է Ուրսինուս համալսարանում, Սոսի Սքոթը, ով սովորում է Դելավերի համալսարանում, Էրիկ Ծատուրյանը, ով սովորում է Գլենդելի համայնքային համալսարանում, Սեմուել Վահանյանը, ով սովորում է Քենեսոյի պետական համալսարանում, Էլեն Վարդանյանը ով, սովորում է Փասադենայի քաղաքային համալսարանում, Օֆելիա Եղիյանը, ով սովորում է Միչիգանի պետական համալսարանում, և հեռակա կարգով միացել էր նաև Լյուսի Բոյաջյանը, ով սովորում է Քոռնել համալսարանում։

Փարձնակների համակարգող Դեյվիդ Բաբիգյանը, ով անցյալ ամռանը մասնակցեց ծրագրին որպես Schoening Strategies-ի փորձնակ, գովաբանեց 2025թ․-ի ծրագրի մասնակիցներին իրենց քարոզչական ջանքերի համար:
«Այս ամռանը՝ որպես փորձնակների համակարգող, Հայկական համագումար վերադառնալու հնարավորություն ունենալը աներևակայելի արժեքավոր էր»,- ասաց Բաբիգյանը, ով Կոնեկտիկուտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի առաջադեմ ուսանող է։ «Այս դերում ես օգնեցի ուղղորդել մեր փորձնակներին, երբ նրանք շփվում էին քաղաքականություն մշակողների հետ և քարոզում հայանպաստ հարցերի օգտին։ Տեսնել, թե ինչպես են փորձնակները կողմնորոշվում Վաշինգտոնում և օգտվում այս ծրագրի բոլոր հնարավորություններից՝ իսկապես ցույց է տալիս ծրագրի երկարատև ազդեցությունը»։
Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագիրը, որը նշում է իր 48-րդ տարին, Հայաստանում իր քույր՝ Ամառային փորձնակների ծրագրի հետ միասին, տասնամյակների ընթացքում ընդունել է ավելի քան 1200 ուսանողի։ Ծրագրերը ուսանողներին առաջարկում են պրակտիկա կառավարական մարմիններում, հասարակական կազմակերպություններում և զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև հանդիպումներ ընտրված պաշտոնյաների, համայնքային առաջնորդների, ձեռնարկատերերի և տարբեր ոլորտների, այդ թվում՝ իրավունքի, բիզնեսի և ակադեմիական ոլորտի առաջատար մասնագետների հետ։

«Յուրաքանչյուր ամառ Հայկական համագումարը երկրի մայրաքաղաքում ընդունում է ուսանողների մի նոր խմբի։ Ծրագիրը խրախուսում և մեծացնում է նրանց հետաքրքրությունը կառավարման, լրատվամիջոցների, քարոզչության, քաղաքականության և հետազոտությունների նկատմամբ»,- ասաց գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ «Համագումարի փորձնակների ծրագրերը ծառայում են որպես հիմք, որի շնորհիվ ուսանողները իրենց հետ տանում են իրենց դրական փորձառությունը և շարունակում են իրենց ներգրավվածությունն ու ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ ժողովրդի բարօրության»։

Համագումարի 2026թ․-ի փորձնակների ծրագրերի, ինչպես նաև Համագումարի ֆինանսական օգնության տեղեկատուի մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ։ Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի դիմումը հասանելի է այստեղ, իսկ Հայաստանում Ամառային փորձնակների ծրագրի դիմումը՝ այստեղ։
Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձնակների ծրագիրը գնահատվել է և մեծ աջակցություն ստացել հայ համայնքի կողմից՝ Ռիչարդ Թուֆենկյանի անվան հիշատակի հիմնադրամի, Ջոն Հանեսյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Արմեն Աստարջյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Օհանյանի հիշատակի հիմնադրամի, Էնն Հինդլյանի, Էնն Նահիգյանի, Ջեյմս և Քոնի Մելիքյանների, «Վարդանի ասպետներ»-ի, Հայկ Բոյաջյանի կտակի և Ջորջ Ջաջ Կարաբեդյանի (Ջորջ Քեյ) կտակի կողմից խոշոր նվիրատվությունների միջոցով, ինչպես նաև առատաձեռն նվիրատվություններ՝ ի հիշատակ Համագումարի խորհրդի նախկին անդամներ՝ դոկտոր Լայոնել Գալստաունի, Փիթեր Կեզիրյանի և Ջոն Օ'Քոնորի։ 2003թ․-ին Հայկական համագումարի ամառային փորձնակների ծրագիրը վերանվանվեց Արամ և Ֆլորենս Թերջենյանների և Էննի Թոմասի պատվին՝ ծրագրին նրանց ցուցաբերած աջակցության համար։
Մենք խորապես երախտապարտ ենք մեր բոլոր նվիրատուների և անդամների աջակցության համար, ովքեր հնարավոր են դարձնում մեր աշխատանքը: Մեծապես գնահատվում են նվիրատվությունները, որոնք նպաստում են ամերիկահայ առաջնորդների հաջորդ սերնդի կրթությանը և հզորացմանը:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2025-35


