Ամերիկայի հայկական համագումարը ձմռան հանգստյան օրերից մեկի ժամանակ միջոցառում անցկացրեց Ֆլորիդայում, հաստատեց Հոգաբարձուների խորհրդի ընտրությունների արդյունքները
- Armenian Assembly of America

- Mar 20
- 2 min read
Updated: Mar 21

Վաշինգտոն – Անցյալ ամիս՝ հունվարի 16-ին և 17-ին, Ֆլորիդա նահանգի Դելրեյ Բիչ քաղաքում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կազմակերպեց ձմեռային հանգստայն օրերի մի միջոցառում, որը ներառում էր նվիրատուներին նվիրված հատուկ միջոցառում և դինամիկ ճեպազրույց, ինչպես նաև երեկոյան ընդունելություն և ընթրիք՝ Ջոն Բերբերյանի նվագախմբի մասնակցությամբ:

Նվիրատուներին նվիրված հատուկ միջոցառման ժամանակ արքեպիսկոպոս Վիգեն Այքազյանը հանդես եկավ աղոթքի և օրհնության խոսքով: Համանախագահներ Թալին Յակուբյանը և Օսկար Թաթոսյանը շնորհակալություն հայտնեցին հանձնաժողովի անդամներին և հանգստյան օրերի միջոցառման հովանավորներին: Նրանք հյուրերին և անդամներին տեղեկացրին Համագումարի Կապիտալի արշավի մասին, որը մոտենում է իր 3 միլիոն դոլարի նպատակակետին՝ Համագումարի նոր գլխամասային գրասենյակի համար։ Նրանք նաև հատուկ շնորհակալություն հայտնեցին երեկոյի հյուրընկալներ՝ Էդ և Սյուզան Ատամյաններին, Ասբեդ և Մարգարետ Զաքարյան հիմնադրամին՝ առատաձեռն նվիրատվության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ Վաշինգտոնում գտնվող Հայկական թեմի ներկայացուցչի գրասենյակի բացումը Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակներում։

Համագումարի ճեպազրույցը հնարավորություն ընձեռեց քննարկել հիմնական հարցերը և այն եղանակները, որոնցով համայնքը կարող է միավորվել՝ ընդհանուր նպատակներն առաջ մղելու համար։ Ճեպազրույցի ընթացքում ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն Կոնգրեսից, այդ թվում՝ Ֆլորիդայի կոնգրեսականի կողմից վերջերս ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որով կարող է չեղյալ հայտարարվել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, որը սահմանափակում է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելը։ Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի չեղարկմանը և հորդորում է իր անդամներին և ակտիվիստներին քայլեր ձեռնարկել։
Համագումարի անդամներ Սեմ և Լուսին Կապրեիլյանները ճեպազրույցի ընթացքում կիսվեցին անցյալ ամռան իրենց փորձով և պատմեցին այն մասին, թե ինչպես են օտարերկրացիների (ոչ հայերի) մի խումբ տարել Հայաստան՝ առաջին քրիստոնյա ազգի առջև ծառացած խնդիրների մասին իրազեկվածությունը բարձրացնելու և ավելի լավ հասկանալու համար։ Համագումարը նաև հայտարարեց իր 2026թ.-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովի մասին, որը տեղի կունենա ապրիլի 13-ին սկսվող շաբաթվա ընթացքում և կներառի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Կապիտոլիումի բարձունքում, որի ժամանակ ելույթներով հանդես կգան կոնգրեսականներ։
Համագումարը նաև գումարեց իր Հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ հաստատեց խորհրդի կազմը՝ վերընտրելով հետևյալ խորհրդի անդամներին չորս տարի ժամկետով․ Վալինա Աղբաբյան, Արամ Գավուր, Բիանկա Քադիան-Դոդով, Ալեքս Կարապետյան, Փիթեր Միրիջանյան, Քերոլին Մուգար, Լու Էն Օհանյան, Դեյվիդ Օնանյան, Հերման Պուրուտյան, Օսկար Թաթոսյան և Անի Սիմոնյան Թոթահ։
Վերադարձող խորհրդի անդամներից բացի, Համագումարը ողջունում է Սուրեն Իսրայելյանին՝ որպես խորհրդի ամենանոր անդամի: Իսրայելյանը իրավաբանական գործունեություն է ծավալում 2003թ․-ից և 2008թ․-ին հիմնադրել է Սուրեն Ա. Իսրայելյանի իրավաբանական գրասենյակը:

Մասաչուսեթսի նահանգային ներկայացուցիչ Դեյվիդ Մուրադյանը (հանրապետական, Մասաչուսեթս) երեկոյի հանդիսավարն էր, որի ժամանակ Հայր Գարաբեդ Քոչակյանը կարդաց աղոթքը, իսկ խորհրդի անդամ Լու Անն Օհանյանը, համանախագահներ Թալին Յակուբյանն ու Օսկար Թաթոսյանը, ինչպես նաև պատվավոր նախագահ Քերոլին Մուգարը ելույթներ ունեցան։
Յակուբյանը շեշտեց համայնքի և ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ մենք բոլորս պետք է հպարտանանք նրանով, թե ինչպես է հաջորդ սերունդը նախաձեռնություններով հանդես գալիս ու առաջ գնում։ Թաթոսյանը վերահաստատեց Յակուբյանի խոսքերը և ընդգծեց Համագումարի կարևորագույն աշխատանքը, ինչպես նաև գնահատեց ու Համագումարի խորին երախտագիտությունը հայտնեց Պոնտիշ Երամյանին՝ Ամերիկայի հայկական համագումարի ցմահ հոգաբարձու դառնալու նրա հանձնառության համար։ Մուգարը նույնպես շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և ընդգծեց «Armenia Tree Project» ծրագրի աշխատանքը, ինչպես նաև և այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք գլոբալ կենսաբազմազանության գագաթնաժողովի (COP17)։ Երեկոն եզրափակվեց երաժշտությամբ և պարերով՝ Ջոն Բերբերյանի նվագախմբի ուղեկցությամբ։

Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում հանձնաժողովի անդամներին․
Սյուզան Ատամյան
Նենսի Էսկանդարյան
Սոնյա Ջանյան
Ջեյմս Գալուստյան
Լու Էն Օհանյան
Համագումարը շնորհակալություն է հայտնում իր հովանավորներին, ովքեր իրենց առատաձեռնությամբ աջակցում են մեր առաքելությանն ու աշխատանքին։
Գլխավոր հովանավորներ
Ասպետ և Մարգարիտ Զաքարյան հիմնադրամ,
Էդվարդ և Սյուզան Աթամյաններ, հոգաբարձուներ
Քերոլին Մուգար
Մ.Բրյուս և Լու Էն Օհանյան
Պետրոս և Իրեն Ոսբիկյան
Պլատինե հովանավոր
Կարնիգ և Քերըն Դուրգարյաններ
Ոսկե հովանավոր
Ջեյմս և Մարթա Բաթմասյաններ
Փիթեր և Մերիլին Սարկեսյաններ, Աջեմյան հիմնադրամ
Արծաթե հովանավորներ
Էնթոնի և Նենսի Բարսամյաններ
Դոկտոր Սեթ և Մելանի Բիլազարյաններ
Ժիրայր և Ալին Քրիստիանյաններ
Էդվարդ և Նենսի Էսկանդարյաններ
Ուոլթեր և Ջուն Հեթֆիլդ
Ջեյմս Գալուստյան
Սեմ և Լյուսին Կապրեիլյաններ
Դոկտոր Պերճ և Մարգարէթ Քիլաջյաններ
Գրեգորի և Սանդրա Ջամյաններ
Դեյվիդ եւ դոկտոր Միռնա Օնանյաններ
Հերման և Լորա Պուրուտյաններ
Հակոբ և Թամար Թուջյաններ
Լրացուցիչ նվիրատվություններ՝ ի աջակցություն մեր աշխատանքին
Դոկտոր Հերաչ և Սոնիա Դումանյաններ
Էլիս Գովաերթ
Հրաչ Կարակաչյան
Էդնա Քելեշյան
Դոկտոր Ռիչարդ Միքայելյան
Թոմաս ընտանիքի հիմնադրամ
Լիզա Ներսեսյան Ռիչարդսոն և Շոն Ռիչարդսոն
Փոլ և Դիանա Սուրաբյաններ
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
###
NR# 2026-05


