top of page
Search

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի առջև



Վաշինգտոն – Ս․թ․ ապրիլի 2-ին Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովի առջև՝ 2026թ․-ի ֆինանսական տարվա ֆինանսավորման վերաբերյալ Ենթահանձնաժողովի վկաների հրապարակային լսումների ժամանակ, կոչ անելով Հայաստանին հատկացնել  մարդասիրական օգնություն և անվտանգության աջակցություն, շարունակաբար կիրարկել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը և նպատակային պատժամիջոցներ կիրառել` Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի համաձայն:

 

«Պատերազմի և 120,000 անձանց իրենց պապենական հողերից բռնի տեղահանման հետևանքով հայ ժողովուրդը և Հայաստանը բախվում են շարունակական գոյաբանական սպառնալիքների»,- ասաց Յակուբյանը: «Չնայած խաղաղության հույսին, Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար օկուպացնել հայկական տարածքը, քաղաքական պատանդներ պահել, կեղծ դատավարություններ անցկացնել և ջնջել հայկական մշակութային ժառանգությունը»:

 

Յակուբյանը նշեց, որ հաշվի առնելով այն, ինչ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, թե «(մենք) ավերել ենք Հայաստանը», հրամայական է, որ Միացյալ Նահանգները «հիմա հայացքը չթեքի», քանի որ մեր ազգը «ճիշտ գործ անելու» երկար պատմություն ունի։

 

«(Համագումարը) Կոնգրեսին կոչ է անում կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որով արգելվում է օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցրել ուժի կիրառումը Հայաստանի դեմ»,- ասաց Յակուբյանը՝ վկայակոչելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները և Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի ներքո պատժամիջոցների կիրառման կարևորությունը:

 

Յակուբյանը նաև հորդորեց ԱՄՆ-ին «դիտարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլեր»՝ տրամադրելով ոչ պակաս, քան 50 միլիոն դոլար որպես անվտանգության աջակցություն՝ օգնելու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և հատկացնել ոչ պակաս, քան 250 միլիոն դոլար որպես մարդասիրական օգնություն՝ սատարելու Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 հալածված քրիստոնյաներին, ովքեր «ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի լքեցին իրենց հողերն և օջախները»:

 

Յակուբյանը կարևորեց նաև տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքի ապահովումը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

 

«20-րդ դարում ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը հիմա միայն խնդրում է խաղաղություն, արժանապատվություն և գոյության իրավունք»,- եզրափակեց Յակուբյանը։


Լսումները համընկան Համագումարի 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովի հետ, երբ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 2-ին, մասնակիցները միացան կոնգրեսականներին՝ Կապիտոլիումի բարձունքում հանդիպումների ժամանակ՝ քարոզելու նույն հարցի օգտին: Օրը եզրափակվեց Կապիտոլիումի բարձունքում Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա միջոցառմամբ։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2025-20

 
 
bottom of page