top of page
Search

Ի հիշատակ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի


Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ՝ Պապի Հայաստան կատարած առաքելական ճանապարհորդության ընթացքում 2016թ․
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ՝ Պապի Հայաստան կատարած առաքելական ճանապարհորդության ընթացքում 2016թ․

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) սգում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հանգուցյալ պապի՝ նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի վախճանը, ով աշխարհին հորդորեց երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը։

 

«Չարի ժխտումը կամ թաքցնելը նման է թույլ տալուն, որ վերքը շարունակի արյունահոսել՝ առանց վիրակապելու»,– հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015թ․-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հայ կաթոլիկ ծիսակատարության պատարագի ժամանակ, որտեղ նա հիշատակեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակը և 1,5 միլիոն հայերի կոտորածն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բարեկամական հարաբերություններ ուներ հայ ժողովրդի և հայ եկեղեցու հետ և մասնավորապես 2016թ․-ին այցելեց Հայաստան ու Սուրբ Էջմիածին, որտեղ ընդհանուր հայտարարությամբ հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և հայտնեց, որ «Հայ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում է եկեղեցիների միջև եղբայրական համագործակցության ոգով, աջակցելով հավատացյալներին համերաշխության, արդարության և խաղաղության աշխարհ կառուցելու գործում»:

 

Այդ նույն այցի ժամանակ Ֆրանցիսկոս պապը 1915թ.-ի իրադարձությունները անվանեց «ցեղասպանություն», երբ հայտարարեց, որ «ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը առաջինն էր անցյալ դարի ողբալի աղետների շարքից, որոնք, հնարավոր է, խեղաթյուրված ռասայական, գաղափարական կամ կրոնական նպատակներ էին, որոնք մթագնում էին ոճրագործների մտքերը՝ նույնիսկ մինչև բոլոր ժողովուրդների ոչնչացումը ծրագրելու աստիճան»:

 

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համարձակ և խիզախ առաջնորդ էր, հավատքի ու խոնարհության տեր մարդ, որի մտահոգությունը մարդկության մասին ամեն ինչից վեր էր»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Նրա հավատարմությունը ճշմարտությանը, հատկապես, երբ դա վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, հիացմունքի էր արժանի, ինչպես նաև նրա բարեկամությունը հայ ժողովրդի հետ, որը սկիզբ է առել դեռ իր հայրենիքում՝ Արգենտինայում իր ծառայության ժամանակներից»:

 

Հայ ժողովուրդը կիսում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան վիշտը աշխարհի կաթոլիկ համայնքի հետ։


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2025-24




 
 
bottom of page