top of page
Search

Կապվելով ժառանգությանը և վերարթնացնելով ոգևորությունը. Ամերիկայի հայկական համագումարը նշում է հաջողված Ամառային փորձնակների ծրագիրը Հայաստանում





The Assembly Class of 2025 Armenia interns
Համագումարի Հայաստանյան ծրագրի 2025թ․-ի փորձնակների խումբը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Ամառային փորձնակների ծրագիրը Հայաստանում եզակի հնարավորություն ընձեռեց վեց ուսանողներին աշխատել հայրենիքում՝ միաժամանակ ընկղմվելով Երևանի առօրյա կյանքի մեջ ու բացահայտելով երկրի հարուստ պատմությունն ու մշակութային կապերը։ Այս ուսանողները ձեռք բերեցին արժեքավոր մասնագիտական ​​հմտություններ՝ տարբեր գրասենյակներում պրակտիկա անցնելով։ Նրանք նաև գործնականում ծանոթացան Հայաստանին՝ օգտվելով մշակութային և կրթական հնարավորություններից՝ հագեցած ամառային ծրագրի շնորհիվ։


The Assembly Class of 2025 Armenia interns at Sevanavank Monastary
Համագումարի Հայաստանյան ծրագրի փորձնակները Սևանավանքում

«Իսկապես ոգեշնչող էր հանդիպել Ամերիկայի հայկական համագումարի փորձնակների հետ՝ երիտասարդ առաջնորդների մի աշխույժ խմբի, ովքեր ձգտում են խորացնել իրենց կապը հայրենիքի հետ՝ միաժամանակ գիտակցելով քարոզչության կարևորությունը», - ասաց Ամերիկայի հայկական համագումարի կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրենը Մարիամ Խալոյանը։ «Նրանց եռանդն ու հետաքրքրասիրությունը մեզ մեծ վստահություն են ներշնչում մեր համայնքի ապագայի և առաջիկա աշխատանքի նկատմամբ»,- հավելեց Խալոյանը։

 

Համագումարի Երևանյան փորձնակների ծրագրի մասնակիցների թվում էին․ Աննա Շախբազյանը, ով սովորում է Ջեյմս Մեդիսոն համալսարանում, Էդվարդ Խաչատրյանը, ով սովորում է Բոստոնի համալսարանում, Հովիկ Ափինյանը, ով սովորում է Վաշինգտոնի համալսարանում, Յովսէփ Դերձակեան-Հարրիսը, ով սովորում է Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում, Քրիստին Պետրոսյանը, ով սովորում է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում և Սոֆիա Մեծոյեանը, ով սովորում է Կուլումբիայի համալսարանի Բերնարդ քոլեջում։


The Assembly Class of 2025 Armenia interns receiving a tour from their fellow intern at the History Museum of Armenia
Համագումարի Հայաստանյան ծրագրի փորձնակները Հայաստանի պատմության թանգարանում մասնակցում են շրջայցի, որի բացատրությունն իրականացրեց իրենց թիմակից փորձնակը

Մասնագիտական ​​աշխատանքային փորձ ձեռք բերելուց բացի, փորձնակները բացահայտեցին Հայաստանը՝ այցելելով Էջմիածին, Զվարթնոց, Գառնի և Գեղարդավանք, Սևանա լիճ, Գորիս, Տաթևի վանք՝ երթևեկելով աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ «Տաթևի թևերով», և արշավելով Դիլիջանի ազգային պարկում մինչև Ջուխտակ վանք։ Նրանք մասնակցեցին տարբեր վարպետության դասերի, այդ թվում՝ լավաշի թխման, կերամիկայի և մանրանկարչության: Արցախցի տեղահանվածների հետ նրանք սովորեցին պատրաստել և թխել ժենգյալով հաց՝ մի ուտեստ, որը բնորոշ է Արցախին և Հայաստանի հարավային շրջաններին:

 

«Ես ամենահիասքանչ փորձառությունն ունեցա Կանանց աջակցման կենտրոնում, որտեղ ինձ հնարավորություն ընձեռվեց կապվել տեղի հայերի հետ, ինչպես նաև մասնակցել մի կարևոր գործի համար օգտակար աշխատանքին։ Ես միշտ սիրել եմ Հայաստանում լինելը, բայց այս պրակտիկան թույլ տվեց ինձ շատ ավելի խորը մակարդակով շփվել համայնքի հետ։ Այն ոչ միայն ինձ արժեքավոր մասնագիտական ​​փորձ տվեց, այլև ամրապնդեց իմ կապը իմ ժառանգության հետ և վերահաստատեց իմաստալից ազդեցություն թողնելու իմ եռանդը։ Հանգստյան օրերի իմ սիրելի զբաղմունքը Սյունիք կատարած ուղևորությունն էր, որտեղ մենք հնարավորություն ունեցանք գիշերել Գորիսում։ Ես չեմ կարծում, որ երբևէ ինքնուրույն կունենայի այս հնարավորությունը, այնպես որ չափազանց յուրահատուկ էր այս փորձառությունը կիսել իմ թիմակից փորձնակների հետ։ «Մեր այցելած վայրերն իսկապես գեղեցիկ էին և անմոռանալի»,- նշեց Քրիստին Պետրոսյանը Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքից։ Քրիստինը մասնագիտանում է քաղաքագիտության ոլորտում և այս ամռանն իր պրակտիկան իրականացրեց Կանանց աջակցման կենտրոնում։


The Assembly Class of 2025 Armenia interns with Armenia Director of Finance and Human Resources Ani Arshamanian, Armenia Regional Analyst Alin Ozinian, and Armenia Internship Coordinator Anna Avagyan
Համագումարի Հայաստանյան ծրագրի փորձնակները Համագումարի Հայաստանի գրասենյակի Ֆինանսական և մարդկային ռեսուրսների տնօրեն Անի Արշամյանի, Հայաստանի գրասենյակի Տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի և Հայաստանյան Ամառային փորձնակները ծրագրի համակարգող Աննա Ավագյանի հետ

Երևանում գտնվելու ընթացքում Համագումարի փորձնակները հանդիպեցին հասարակական գործիչների, ՀԿ-ների ղեկավարների հետ և այցելեցին մի շարք հայտնի հաստատություններ, որոնցից են՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը, «Armenia Tree Project»-ը, Կանանց աջակցման կենտրոնը, և հանդիպեցին Համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Դեյվիդ Օջակյանի, Համագումարի կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրենը Մարիամ Խալոյանի և Համագումարի 2024թ․-ի Թերջենյան-Թոմաս ծրագրի շրջանավարտ Սուսաննա Խառատյանի հետ։ Այլ նշանակալի միջոցառումների թվում էին ավանդական հայկական տարազներով լուսանկարահանումը, Ֆուլլեր տնաշինական կենտրոնի հետ համատեղ տան կառուցումը և զոհված հայ հերոսներին հարգանքի տուրքի մատուցումը Եռաբլուր զինվորական պանթեոնում։

 

«Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի պատմության թանգարանի՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և խթանելու ջանքերի վրա։ Այս գործընկերությունը փորձնակին արժեքավոր հնարավորություն է ընձեռել խորապես ներգրավվել հայոց պատմության, ինքնության և համայնքի մեջ՝ թանգարանում գործնական աշխատանքի և իմաստալից նախագծերի միջոցով»,- նշեց Հայաստանի պատմության թանգարանի կրթական ծրագրերի և մեկնաբանման աշխատանքների բաժնի վարիչ Նաիրա Ավանեսյանը։


The Assembly Class of 2025 Armenia interns volunteering with the Fuller Center For Housing Armenia
Համագումարի Հայաստանյան ծրագրի փորձնակները կամավորություն են անում Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի հետ

«Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված և խթանվող փորձնակների ծրագիրը Միացյալ Նահանգներից եկած երիտասարդ մասնագետների համար մեծ արժեք ունեցավ, քանի որ այն բացառիկ հարթակ էր առաջարկում դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում անմիջական փորձ ձեռք բերելու համար։ Մենք ուրախ էինք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Աննա Շախբազյանը մեզ մոտ փորձնակ էր։ Լինելով խելացի և վառ անձնավորություն՝ Աննան մեծ ներդրում ունեցավ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչության ամենօրյա աշխատանքում։ Նա մեզ հետ անցկացրած ողջ ժամանակահատվածում ցուցաբերեց բացառիկ նվիրվածություն, պրոֆեսիոնալիզմ և արտաքին գործերի նկատմամբ մեծ հետաքրքրություն»,- հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը։


The Assembly Class of 2025 Armenia interns at Khor Virap
Համագումարի Հայաստանյան ծրագրի փորձնակները Խոր Վիրապում

Համագումարի 2026թ․-ի փորձնակների ծրագրերի, ինչպես նաև Համագումարի ֆինանսական օգնության տեղեկատուի մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ։ Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի դիմումը հասանելի է այստեղ, իսկ Հայաստանում Ամառային փորձնակների ծրագրի դիմումը՝ այստեղ։

 

Մենք խորապես երախտապարտ ենք մեր բոլոր նվիրատուների և անդամների աջակցության համար, ովքեր հնարավոր են դարձնում մեր աշխատանքը: Մեծապես գնահատվում են նվիրատվությունները, որոնք նպաստում են ամերիկահայ առաջնորդների հաջորդ սերնդի կրթությանը և հզորացմանը:


Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:


###


NR# 2025-38

 
 
bottom of page